Դեռ չեն կառուցի

15/03/2006

Ադրբեջանում էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում մենաշնորհ ունեցող «Ազերէներժի» պետական ընկերության փոխնախագահ Մարլեն Ասկերովը երեկ ասել է, թե Ադրբեջանում հնարավոր կլինի քննարկել ատոմակայանի կառուցման հարցը, երբ կսպառվեն նավթի եւ գազի պաշարները: Ասկերովի խոսքերով` Ադրբեջանում ատոմակայան կառուցելու ծրագիր կար դեռ անցած դարի 70-ականներին: 1980-ին Սալյանի շրջանի Նավայի գյուղի մոտակայքում նույնիսկ կառուցվել էր ատոմակայանի հիմքը: