աշխարհ

Բեռլուսկոնին հրաժարվում է սեքսից մինչեւ ընտրությունները

01.02.2006

Իտալիայի 69-ամյա վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին խոստացել է մինչեւ 2006թ. ապրիլի խորհրդարանական ընտրությունները հրաժարվել սեքսից: Դիտորդներն ու ֆեմինիստուհիները հաճախ են քննադատում վարչապետին նրա սեքսուալ ենթատեքստով արտահայտությունների ու կատակների պատճառով: Օրինակ` 2005թ. հունիսին նա խոստովանեց, որ Ֆինլանդիայի նախագահի հետ բանակցությունների ժամանակ օգտագործել է «փլեյբոյի տակտիկա» արտահայտությունն, իսկ 2002թ. այսպիսի հաճոյախոսություն է արել Դանիայի վարչապետին. «Նա այնքան գեղեցիկ …

կարդալ ավելին

Մի բան չանենք

01.02.2006

Ադրբեջանի մշակույթի այլեւս նախկին նախարար Փոլադ Բյուլբյուլօղլին Իլհամ Ալիեւի հրամանով նշանակվել է Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Փոլադ Բյուլբյուլօղլին հայտնի է որպես կոմպոզիտոր եւ երգիչ: Իսկ 1988 թվականից նա զբաղեցնում էր Ադրբեջանի մշակույթի նախարարի պաշտոնը: Ալիեւի մեկ այլ հրամանագրով ստեղծվել է մշակույթի եւ զբոսաշրջության նախարարություն, որը գլխավորելու է Աբուլֆազ Գարաեւը, որը մինչեւ այժմ երիտասարդության …

կարդալ ավելին

Վերջ վիզային ռեժիմին

01.02.2006

Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գեորգի Արվելաձեն հայտնել է, որ Թուրքիան որոշել է վերացնել Վրաստանի հետ վիզային ռեժիմը: Ըստ նրա, առաջիկա օրերին Թուրքիան ամբողջությամբ կվերացնի Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչը նշանակում է՝ Թուրքիա մուտք գործող Վրաստանի քաղաքացիների համար մինչ օրս գործող վճարը չեղյալ հայտարարել: Հիշեցնենք, որ վերջին տարիներին երկու պետությունների միջեւ գործում էր հեշտացված վիզային ռեժիմ: …

կարդալ ավելին

Մեսխեթցի-թուրքերը՝ Ջավախքում

01.02.2006

Նախօրեին եռօրյա աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել հակամարտությունների հարցերով Վրաստանի պետնախարար Գեորգի Խաինդրավան: Նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանում բնակվող մեսխեթցի թուրքերի հետ: «Ես նաեւ մեսխեթցի թուրքերի վերադարձի պետական հանձնաժողովի նախագահն եմ եւ այցիս հիմնական նպատակն Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանում բնակվող մեսխեթցի թուրքերի հետ հանդիպելն է»,- ANS-ին հայտնել է Գեորգի Խաինդրավան: Ի դեպ, Մեսխեթցի թուրքերի վերադարձը Վրաստան …

կարդալ ավելին

Քիդմանը` բարի կամքի դեսպան

01.02.2006

Հունվարի 26-ին ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-գրասենյակում հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Նիկոլ Քիդմանը պաշտոնապես նշանակվել է կանանց շահերի պաշտպանության գծով ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Դերասանուհին հայտարարել է, որ բոլոր ջանքերը կգործադրի ամբողջ աշխարհում կանանց խտրականության դեմ պայքարելու համար: Այս տարի Քիդմանը մտադիր է այցելել այն երկրներ, որտեղ ոտնահարվում են կանանց իրավունքները, մասնավորապես` Սուդան, Կոնգո, Աֆղանստան, Կամբոջա: Դերասանուհին կշարունակի …

կարդալ ավելին

Փամուկի դեմ մեղադրանքները կասեցվել են, կրքերը հանդարտվել են

27.01.2006

Գրող Օրհան Փամուկի դեմ հայցը՝ թուրք ազգին վիրավորելու մեղադրանքով, կասեցվել է, այսպես կոչված, «թույլատվության մասին պայմանի» չկատարման կապակցությամբ: Հայցի կասեցման համար առիթ հանդիսացավ Արդարադատության նախարարությանը ուղղված՝ գործը դատարանում վերանայելու թույլատվության խնդրանքով կրկնակի հարցմանն արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեկի տված պատասխանը: «Ես լիազորություններ չունեմ»,- կրկնեց Չիչեկը: Նրա պատասխանը Շիշլիի երկրորդ ատյանի քրեական դատարանի կողմից որակավորվեց` որպես «թույլատվության …

կարդալ ավելին

ԵԽ ԽՎ ադրբեջանական պատվիրակության մանդատը չի հաստատվել

27.01.2006

Դեռեւս երեկ առավոտյան ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում մտցված էր Ադրբեջանում վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին հարցը: Այդպիսի որոշում, ինչպես հաղորդում է «Թրենդը», կայացվել է ԵԽ ԽՎ Բյուրոյի նիստում, որը նախորդել է նստաշրջանի բացմանը, լրագրողներին հաղորդել է ռուսաստանյան պատվիրակության, ՌԴ Պետդումայի Միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը: Նրա խոսքերով, այդ դեբատների արդյունքների առնչությամբ որեւէ …

կարդալ ավելին

Պայթեցումներ քաղաքական հայտարարությունների ֆոնի վրա

27.01.2006

Ձգձգված հակասական գործընթացների պատճառով, որոնք ընդմիջվում են՝ իրար փոխադարձաբար չհասկանալու, չհամընկնող շահերի եւ օտարացման աքցաններից դուրս գալու թույլ փորձերով, Վրաստանը եւ Ռուսաստանն իրենց վտանգում են հայտնվելու առավել տագնապալի վիճակում: Դրա խթանը լիովին կարող են դառնալ Մոզդոկի մոտ կատարված 20 րոպեանոց ընդմիջումներով երեք պայթյունները: Պարզվեց, որ 800գր պայթուցիկը լիովին բավարար է, որպեսզի որոշ ժամանակով գազատարի եւ …

կարդալ ավելին

Ոչ կառավարական կազմակերպությունների վրա հարձակում է գնում

24.01.2006

Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) վիճակը նորմալ էր, դա ընդգծում էին բոլոր միջազգային փորձագետները, որոնք ուշադիր հետեւում են նախկին ԽՍՀՄ տարածքում ժողովրդավարական արժեքների պահպանմանը: Վրաստանում շատ են ոչ կառավարական կազմակերպությունները, միայն խոսքի ազատության հարցերով զբաղվողների թիվը մոտավորապես մեկուկես տասնյակ է: Խոսքը քիչ թե շատ հայտնիների մասին է: Թվում է` երկրի բոլոր լրագրողներն ու ընդհանրապես լրագրողի …

կարդալ ավելին

Կետը հասել էր Լոնդոն

24.01.2006

Կենդանին փնտրել է իր ձագին: Այսպես են բրիտանացի կենսաբանները մեկնաբանում այն փաստը, որ շշաձեւ քիթ ունեցող հյուսիսային կետը մոլորվել եւ ուրբաթ երեկոյան հայտնվել է Թեմզա գետում՝ Լոնդոնի հենց կենտրոնում: Փրկարարները սկզբում փակել են կետի ճանապարհը՝ փորձելով նրան ուղղորդել դեպի Հյուսիսային ծով: Սակայն՝ ապարդյուն: Այնուհետեւ կայացվել է վերջին, 4 տոննայանոց կենդանու համար ճակատագրական որոշումը: Նրան հանել …

կարդալ ավելին

Կազատվի 2010-ին

24.01.2006

1981թ. Հռոմի Հովհաննես-Պողոս II պապի դեմ մահափորձ կատարած թուրք Մեհմեդ Ալի Աքչան բանտից կազատվի 2010թ.: Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի բողոքարկող դատարանը վերանայել է ժամկետից շուտ նրա ազատ արձակման մասին որոշումը, որ կայացվել էր հունվարի 12-ին: Ուրբաթ օրն Աքչային կրկին ձերբակալել են: Հիշեցնենք, որ մինչեւ 2000թ. հանցագործը եղել է Իտալիայի բանտում, …

կարդալ ավելին

Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունում հանդես կգա Հայաստանի կողմից

21.01.2006

Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը կարող է իր ռազմական ներուժն օգտագործել, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա: Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում այդպիսի հայտարարությամբ հանդես եկավ ԿԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: ՊԱԿ-ի պաշտոնաթող գեներալի այդ հայտարարությունն անմիջապես տարածեց երեւանյան PanARMENIAN կայքը: Պատասխանելով այն հարցին, թե իրո՞ք ԿԱՊԿ-ը կօգտագործի իր ռազմական ներուժը, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, …

կարդալ ավելին

Վրաստանցի խաղաղարարները` Ղարաբաղո՞ւմ

21.01.2006

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քաղաքական համաձայնագրի ստորագրումից հետո, չի բացառվում, որ ՄԱԿ-ն այդ տարածքում կձեռնարկի խաղաղարար առաքելություն իրագործել: Այդ մասին հայտնեց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: «Առայժմ խնդիրը գտնվում է նախնական ուսումնասիրման փուլում»,- ասաց նա, նշելով, որ ՄԱԿ-ն այդ ուղղությամբ, հավանաբար, նախատեսում է որոշ քայլեր կատարել: Միեւնույն ժամանակ հարկ է հիշել, որ անցյալ տարի Ադրբեջանը …

կարդալ ավելին

Որոշել են «քցե՞լ» ԱՄՆ-ին

21.01.2006

Վրաստանում կրկին խոսում են գլխավոր գազամուղը վաճառելու մասին: Երեւում է` այս անգամ խոսակցություններին կհետեւեն կոնկրետ քայլեր: Իսկ դա կարող է որոշակի դժվարություններ առաջացնել գլխավոր միջազգային հովանավորի` ԱՄՆ-ի հետ: Դեռ անցյալ տարի Վաշինգտոնը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Թբիլիսիին գրանտ էր հատկացրել (մոտ 300 մլն դոլար) գազամուղը վերականգնելու համար` պարտադիր պայմանով, որ այն կմնա պետության սեփականությունը: «Մեզ …

կարդալ ավելին

Շեւարդնաձեն ավարտել է հուշագրությունը

16.01.2006

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն ավարտել է իր հուշագրությունը եւ պատրաստվում է առաջիկայում այն հրատարակել Գերմանիայում: Թբիլիսիում լույս տեսնող «Ռեզոնանսի» թերթի վկայությամբ, Շեւարդնաձեն անդրադարձել է իր կյանքի բոլոր հետաքրքրական դրվագներին՝ կապված Աֆղանստանի պատերազմի, Գերմանիայի վերամիավորման եւ ռուս-վրացական հարաբերությունների հետ: Վրաստանի նախկին նախագահի հուշագրությունը կտպագրվի նաեւ Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում:

կարդալ ավելին

Պապի ընդունելությունը

16.01.2006

Երեկ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը հանդիպել է Բեսլանի թիվ 1 դպրոցի երեխաների հետ, որոնք մի շարք հասարակական կազմակերպությունների հրավերով ձմեռային արձակուրդներն անցկացնում են Իտալիայում: Դպրոցականները գնացել են հովվապետի ավանդական ունկնդրությանը, որը վերջինս անցկացնում է ամեն շաբաթ: Այնուհետեւ Բենեդիկտոս XVI-ը երեխաների հետ զրուցել է փակ դռների ետեւում:

կարդալ ավելին

Յուշչենկոն՝ Իրաքում

31.12.2005

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն երեկ անսպասելի այցով մեկնել է Իրաք, որտեղ հանդիպել է հակաահաբեկչական կոալիցիայի կազմում ծառայող ուկրաինացի խաղաղապահների հետ: «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ` այցը անցել է Իրաքից ուկրաինացի 867 խաղաղապահների դուրսբերման ֆոնի վրա, ովքեր պետք է Հայրենիք վերադառնան մինչեւ 2005թ. դեկտեմբերի 30-ը: Հիշեցնենք, որ Իրաքից ուկրաինական խաղաղապահների դուրսբերման մասին որոշումը կայացրել էր այս տարվա …

կարդալ ավելին

Հրանտ Դինկին կրկին դատում են

31.12.2005

Թուրքիայի դատարանը նախկինում կայացրած դատավճռի վերաբերյալ մեկնաբանությունների համար կիրակի օրը նոր գործ է հարուցել Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկի նկատմամբ: «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ` Դինկի եւ «Ակոս» թերթի 3 լրագրողների նկատմամբ նոր գործ է հարուցվել Թուրքիայի Իրավաբանների միություն ընկերակցության հայցի հիման վրա, ըստ որի՝ լրագրողները «փորձել են ազդել դատական ատյանների վրա»: Հիշեցնենք, որ ընթացիկ …

կարդալ ավելին

Տիմոշենկոն ազատ է

31.12.2005

ՌԴ Գլխավոր դատախազությունը կարճել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ հարուցված քրգործը: Կարճման հիմք է հանդիսացել հանցագործության ժամկետների վաղեմությունը:

կարդալ ավելին

Հարաբերականության եւ տոների մասին

31.12.2005

Վրաստանում այս օրերը բոլորովին էլ տոնական չեն Արդարադատության նախարարության, Ոստիկանության եւ բանտարկյալների համար: Համարյա մի շաբաթ է՝ Վրաստանի բանտերում շարունակվում են անհնազանդության ակցիաները: Այդպիսի բան առաջ կարելի էր տեսնել միայն հեռուստացույցով՝ արեւմտյան բանտերի մասին հեռուստահաղորդումներում, երբ այնտեղի «զեկերն»՝ ի նշան բողոքի, պատուհաններից այրվող սավաններ էին նետում, հայհոյում ու աման-չամանը դուրս շպրտում: Հիմա նույն բանը Վրաստանում …

կարդալ ավելին