աշխարհ

Վավերացրեցին

10.12.2005

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը երեկ վավերացրեց Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված համաձայնագիրը` կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին: 2001-ին ստորագրված այդ պայմանագրի համաձայն` Ռուսաստանը եւ Հայաստանը պարտավորվում են իրենց օրենսդրություններին համապատասխան ապահովել կապիտալ ներդրումների պաշտպանությունը: Դաշնության խորհրդի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Վլադիմ Գուստովը համոզմունք է հայտնել, թե այս համաձայնագիրը կնպաստի տնտեսության եւ գիտության բնագավառում փոխշահավետ …

կարդալ ավելին

Բեն Լադենը կենդանի է

10.12.2005

Այն տեսագրությունը, որում «Ալ-Քաիդա»-ի երկրորդ «դեմք» համարվող Այմանա Ազ-Զավախիրին հայտարարել է, որ Ուսամա բեն Լադենը կենդանի է եւ շարունակում է ղեկավարել ահաբեկչական այս կազմակերպությունը, կատարվել է սեպտեմբերին: Այս մասին հաղորդել է «Ալ-Ջազիրա» հեռուստատեսության տնօրենը: Նա մասնավորապես նշել է, որ «Ալ-Քաիդան» մնում է սուրբ պատերազմի կենտրոնը, իսկ Ջիհադը կշարունակի ղեկավարել Բեն Լադենը»:

կարդալ ավելին

Բեթհովենին թունավորել են

10.12.2005

Լյուդվիգ վան Բեթհովենը մահացել է կապարով թունավորումից: Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները՝ մեծ կոմպոզիտորի ոսկորներն ուսումնասիրելուց հետո: Մինչ այժմ ենթադրվում էր, որ Բեթհովենը հիվանդ է եղել սիֆիլիսով, որի բուժման համար 19-րդ դարում օգտագործում էին սնդիկի թունավոր միացություններ: Սակայն կոմպոզիտորի ոսկորներում այս մետաղի պարունակություն չի հայտնաբերվել, փոխարենը` կապարի քանակը նորման գերազանցել է 100 անգամ: Իսկ …

կարդալ ավելին

Սոցիալական բարեփոխումների … սուռոգատ

07.12.2005

Վրաստանում կենսաթոշակային բարեփոխումներն այն աստիճանի են շիկացրել կրքերը, որ երկու խմբի բաժանված պատգամավորների բանակները փորձում են իրենց ճշմարտացիությունն ապացուցել ձեռնամարտում: Սկզբում քիչ էր մնում իրար ծեծեին իշխանական «Միացյալ ազգային շարժման» գաղափարախոս Գիգա Բոկերիան եւ ընդդիմադիր «Ժողովրդավարական ճակատ» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Կոբա Դավիթաշվիլին: Բայց բանն ավարտվեց փոխադարձ վիրավորանքներով. իրար վրա հարձակվելու պատրաստ պատգամավորներին կանգնեցրին գործընկերները: Իսկ …

կարդալ ավելին

Նոր խոսնակ

04.12.2005

Ադրբեջանի երրորդ գումարման Միլի-մեջլիսի (խորհրդարան) ուրբաթ օրը գումարված առաջին նիստում ձայների 105 «կողմ» եւ 1 «դեմ» հարաբերակցությամբ գաղտնի խորհրդարանի նոր խոսնակ է ընտրվել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղխորհրդի անդամ 50-ամյա Օքթայ Ասադովը: Խորհրդարանի փոխխոսնակ են դարձել իշխող կուսակցության ներկայացուցիչներ Զ. Ալեսքերովը եւ Բ. Մուրադովը, խորհրդարանում անկախ պատգամավորների շահերը ներկայացնող Վալեհ Ալեսքերովը: Նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստին …

կարդալ ավելին

Չինաստանի եւ Ճապոնիայի մրցակցությունը ռուսական հեռավորարեւելյան նավթամուղի նախագծի համար

03.12.2005

Նախաբան Ռուսաստանի Հեռավորարեւելյան նավթամուղի նախագիծը սուր մրցակցություն է ծնել Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ։ Երկուսի համար էլ ռուսական նավթը էներգետիկ դիվերսիֆիկացիայի եւ լրացուցիչ էներգիայի աղբյուր ձեռք բերելու հնարավորություն է։ Այս միտումներն ուղեկցվում են հավասար դինամիկ եւ լարված աշխարհաքաղաքական մրցակցությամբ եւ շոշափում են այս երկրների ազգային շահերը։ Չինաստանը վերջին ժամանակներս լրջորեն հավակնում է զբաղեցնել Ճապոնիայի տեղը՝ դառնալով …

կարդալ ավելին

Գազային հարված

02.12.2005

Անցած ողջ շաբաթվա ընթացքում Վրաստանը տոնում էր հեղափոխության երկրորդ տարելիցը: Սակայն «արթնացումը» ծանր էր. Ռուսաստանը թանկացրել է ներկրվող գազի գինը: Նոր տարվանից «երկնագույն վառելիքը» Վրաստանին վաճառվելու է 1000 քմ-ն` 110 դոլարով: Նման հարվածը որոշ չափով հենց իր՝ Վրաստանի մեղքով է: Անցած շաբաթվա կեսին խորհրդարանի նիստերից մեկի ժամանակ ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության նախագահ Դավիթ Բերձենիաշվիլին հանկարծ խոսեց …

կարդալ ավելին

Սահակաշվիլին` ստախոս

27.11.2005

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրել է ստախոսության մեջ: Երկու օր առաջ Սահակաշվիլին պնդել էր, թե Շեւարդնաձեն երկու տարի առաջ կարգադրել էր կրակել ընդդիմությանը սատարելու համար շրջաններից Թբիլիսի ուղեւորվող մարդկանց վրա: «Ոչ մի նման բան չի եղել, եւ ես երբեք չեմ հրահանգել կրակել ժողովրդի վրա»,- «Կավկազպրես» գործակալությանը ասել է Շեւարդնաձեն: «Ես կամովին հրաժարական …

կարդալ ավելին

Հանրահավաքները կշարունակվեն

27.11.2005

Ադրբեջանական միացյալ ընդդիմությունը՝ «Ազադլիգ» դաշինքը երեկ գումարած նիստում որոշել է դատի տալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ավելացնել բողոքի խաղաղ ցույցերի քանակը, շրջաններում անցկացնել զանգվածային հանրահավաքներ եւ հացադուլի ակցիաներ՝ դրանցում ներգրավելով նաեւ արտասահմանում ապրող ադրբեջանցիներին: «Խաղաղ միջոցներով պայքարը շարունակելու՝ օրենքով թույլատրված միջոցների հետ միասին, մեր հանրահավաքները կրելու են շարունակական բնույթ»,- ասել է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահի տեղակալ …

կարդալ ավելին

Դիվանագիտությունն՝ արտաքին քաղաքականության գործիք

25.11.2005

Պետության արտաքին քաղաքականությունն իրականացնում է դիվանագիտական ծառայությունն Արտաքին գործերի նախարարության, դեսպանությունների, հյուպատոսությունների եւ միջազգային կազմակերպությունների միջոցով: Բնականաբար, արտաքին քաղաքականության հաջողությունը կախված է երկրի ռազմաքաղաքական եւ տնտեսական հզորությունից, նրա տարածքից, աշխարհագրական դիրքից, ազգաբնակչության թվից, միջազգային ասպարեզում ունեցած հեղինակությունից եւ այլ գործոններից: Սակայն արտաքին քաղաքականության արդյունավետության համար կարեւոր նշանակություն ունի նաեւ դիվանագիտական ծառայությունը: Կարելի է ունենալ մեծ …

կարդալ ավելին

Երկրորդ տարին

23.11.2005

Այսօր Վրաստանը մեծ շուքով նշելու է «Վարդերի հեղափոխության» երկրորդ տարելիցը: Միխայիլ Սահակաշվիլու հրավերով Վրաստան են ժամանել Ուկրաինայի, Էստոնիայի, Ռումինիայի, Մոլդովայի նախագահները: Հրավերը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, թեեւ Սահակաշվիլին հեռախոսով նրան անձամբ հրավիրել էր: Պուտինի մերժման հետ կապված պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արվել: Ակնհայտ է, որ պատճառը նույնն է. Պուտինը հրաժարվում է Թբիլիսի …

կարդալ ավելին

Առանց ստորագրահավաքի

21.11.2005

Ախալքալաքում Սամցխե-Ջավախքի Հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հերթական լիագումար նիստում նոյեմբերի 17-ին քննարկվել է Սամցխե-Ջավախքի հասարակական 3-րդ համաժողովի ժամանակ ընդունած բանաձեւերի կապակցությամբ օրենսդրական նախաձեռնության նպատակով ստորագրահավաք սկսելու հարցը: Խորհուրդը որոշել է նախքան ստորագրահավաք անցկացնելն իր նախաձեռնության մասին նախապես նամակով տեղեկացնել Վրաստանի խորհրդարանի նախագահին՝ հնարավորության դեպքում Ջավախքի ինքնավար կարգավիճակի եւ Վրաստանի դաշնային կառուցվածքի վերաբերյալ խորհրդարանական քննարկումն իրականացնել …

կարդալ ավելին

Ինֆորմացիայի դերը դիվանագիտական աշխատանքում

18.11.2005

Մեր նախորդ հոդվածում անդրադարձել էինք դիվանագիտական գրագրությանը եւ ծառայողական փաստաթղթերին, որոնք ապահովում են Արտգործնախարարության աշխատանքը: Այս գործընթացի արդյունավետությունը մեծապես կախված է փաստաթղթերում պարունակված ինֆորմացիայի որակից եւ կարեւորությունից: Դիվանագիտական հարաբերությունների սկզբնավորման շրջանից մինչեւ ներկա տեխնոլոգիաների անասելի վերելքը եւ գլոբալիզացիայի մուտքը հասարակության բոլոր շերտեր, ինֆորմացիան եղել եւ մնում է վերջինիս շարժիչ ուժերից մեկը: Ճիշտ է ասված, թե …

կարդալ ավելին

Մատնաչափիկի նոր կյանքը

18.11.2005

«Մոսֆիլմում» նկարահանվում է «Խեղճ փոքրիկը» ֆիլմը, որի հիմքում ընկած է «Մատնաչափիկը» հայտնի հեքիաթը: Ֆիլմի ռեժիսորը Եվգենի Գինզբուրգն է, իսկ դերակատարներն իսկական աստղեր են: Խլուրդի դերակատար Արմեն Ջիգարխանյանն ասում է. «Այս ֆիլմը մեր եւ մեր ապրելակերպի մասին է: Կարելի է կյանքը որպես խլուրդ կամ որպես մուկ ապրել»: Ռեժիսորն ասել է, որ ինքը հեքիաթ է նկարահանում, բայց …

կարդալ ավելին

Սեքս-խանութ՝ Մոսկվայի Դումայի առջեւ

18.11.2005

Մոսկվայի կենտրոնում, Պետրովկա փողոցում, բացվել է հատուկ հոմոսեքսուալիստների համար նախատեսված առաջին սեքս-խանութը: Այն «Ինդիգո» է կոչվում, որը կապույտ երանգ է եւ ազատ թարգմանությամբ հնչում է՝ երկնագույն: Խանութի տնօրեն Սամվելն ասել է, որ իրենք դեռ մեծ տեսականի չունեն: Խանութում վաճառվում են գրքեր, ֆիլմեր եւ վարտիքներ: Ֆիլմերի հեղինակներն արվամոլներ են կամ էլ պատմում եմ արվամոլների կյանքի մասին: …

կարդալ ավելին

Ժողովրդավարության դիկտատուրան

16.11.2005

Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, որ պաշտոնանկությունից հետո զբաղված է ընդդիմադիր քաղաքական շարժում ստեղծելով, շաբաթ օրն իր կողմնակիցների հետ բողոքի առաջին ակցիան անցկացրեց: Մի քանի հարյուր մարդ նրա առաջնորդությամբ անցան Թբիլիսիի գլխավոր փողոցներով եւ երթն ավարտեցին խորհրդարանի շենքի մոտակայքում, որտեղ նախկին նախարարը ծաղիկներ դրեց վրաց երկու մեծ բանաստեղծների՝ Իլյա Ճավճավաձեի ու Ակակի Ծերեթելիի հուշարձաններին: Այդպիսով, …

կարդալ ավելին

Այնտեղ, ինչպես այստեղ -2

16.11.2005

Նոյեմբերի 7-ին արդեն ակնհայտ էր հետընտրական տարբերությունների բացակայությունը։ Իշխանությունները տոնում էին իրենց հաղթանակը, իսկ ընդդիմությունը պատրաստվում էր քաղաքական նոր գործողությունների։ Այս դեպքում ավելի շատ են հարեւան երկու պետությունների ընդդիմությունների վարքի նմանությունները։ Ինչպես այստեղ, այնտեղ էլ ընդդիմությունը՝ ընտրությունների չարաղետ արդյունքները լսելով, ոտքի է հանում ժողովրդին։ Ահագին մարդ է հավաքվում։ Հետո նրանց տուն են ուղարկում՝ ասելով, թե …

կարդալ ավելին

Ամերիկան կօգնի

11.11.2005

Այսօր Թբիլիսիում տեղի ունեցավ վրաց-օսյան հակամարտության կարգավորումը համակարգող խմբի հերթական նիստը՝ վարչապետ Զուրաբ Նողաիդելու ղեկավարությամբ: Այդ հանդիպմանը Վրաստանի կառավարությունը մանրամասնորեն գրանցել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ բոլոր առաջնահերթ միջոցառումները: Կարեւոր սրբագրումներ է մտցրել բանակցային գործընթացին միանալու ԱՄՆ-ի պատրաստակամությունը, ինչի մասին վերջնականապես հայտնի դարձավ օրերս տարածված ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական հայտարարությունից: …

կարդալ ավելին

Հարաբերությունները կրկին վատացել են

11.11.2005

Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսը կրկին որոշում է կայացրել հետաձգել այս ամսվա վերջին ծրագրված Թուրքիա կատարելիք այցը: Ենթադրվում է, որ այդ որոշման պատճառ է դարձել Կիպրոսի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը եւ նրա վարած քաղաքականությունն Էգեյան ծովի տարածաշրջանում: Երբեմնի թշնամական հարաբերությունների կտրուկ լավացումից հետո Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ կրկին կարող է լարվածություն առաջանալ: Հարաբերություններում սառնության նման նշան է …

կարդալ ավելին

Օվկիանոսից այն կողմ SOS-ն ընդունված է

10.11.2005

ԱՄՆ Պետդեպարտամենտն անցած շաբաթ հավանության է արժանացրել վրաց-աբխազական հակամարտության կարգավորման՝ Վրաստանի առաջարկած ծրագիրը եւ, փաստորեն, հաստատել է բանակցություններին մասնակցելու իր ցանկությունն ու պատրաստակամությունը: Փաստաթղթում նշվում է, որ կառուցողական երկխոսությունը հարաբերությունների երկարաժամկետ ու արդարացի կարգավորման միակ տարբերակն է: «Պաշտպանելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցելու հակամարտության երկու կողմերի, նաեւ` Ռուսաստանի ու ԵԱՀԿ բոլոր անդամ-երկրների հետ՝ …

կարդալ ավելին