Ադրբեջանի երրորդ գումարման Միլի-մեջլիսի (խորհրդարան) ուրբաթ օրը գումարված առաջին նիստում ձայների 105 «կողմ» եւ 1 «դեմ» հարաբերակցությամբ գաղտնի խորհրդարանի նոր խոսնակ է ընտրվել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղխորհրդի անդամ 50-ամյա Օքթայ Ասադովը:
Խորհրդարանի փոխխոսնակ են դարձել իշխող կուսակցության ներկայացուցիչներ Զ. Ալեսքերովը եւ Բ. Մուրադովը, խորհրդարանում անկախ պատգամավորների շահերը ներկայացնող Վալեհ Ալեսքերովը: Նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստին մասնակցել է Իլհամ Ալիեւը: «Ուրախ եմ, որ ընտրված պատգամավորները հաղթել են բաց եւ արդար պայքարում, ինչն ապահովելու է խորհրդարանի լեգիտիմությունը»,- հայտարարել է նա: