Հարաբերությունները կրկին վատացել են

11/11/2005

Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսը կրկին որոշում է կայացրել հետաձգել այս ամսվա վերջին ծրագրված Թուրքիա կատարելիք այցը: Ենթադրվում է, որ այդ որոշման պատճառ է դարձել Կիպրոսի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը եւ նրա վարած քաղաքականությունն Էգեյան ծովի տարածաշրջանում:

Երբեմնի թշնամական հարաբերությունների կտրուկ լավացումից հետո Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ կրկին կարող է լարվածություն առաջանալ:

Հարաբերություններում սառնության նման նշան է Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսի՝ Թուրքիա կատարելիք այցը հետաձգելու որոշումը: Դրա պատճառը, ինչպես հաղորդվում է, Կիպրոսի հարցում Թուրքիայի դիրքորոշումն է եւ Էգեյան ծովի տարածաշրջանում նրա վարած քաղաքականությունը:

Այցը մեծ խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ, եթե այն ամեն դեպքում կայանա, Կարամանլիսը կդառնա առաջին վարչապետը, որը 1959 թ. հետո կայցելի Թուրքիա: Սակայն հուլիսից, երբ Կարամանլիսն ընդունեց իր թուրք գործընկերոջ՝ Թուրքիա այցելելու հրավերը, Կարամանլիսի մեկնումը դարձավ գլուխկոտրուկ, որի պատասխանը ոչ ոք չգիտի:

Նախապես օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ծրագրված այցը հետաձգվեց մինչեւ աշուն, երբ Թուրքիան պնդեց, որ իր կողմից Եվրամիության անցագրային դաշինքի արձանագրության ստորագրումը չի նշանակում հունական Կիպրոսի ճանաչում:

Ինչպես հաղորդում են հունական ԶԼՄ-ները, այցը երկրորդ անգամ հետաձգելու երկրի կառավարության որոշման հիմքում ընկած են մի շարք նկատառումներ: Ինչպես գրում է «Քաթիմերինի» թերթը, այցը հետաձգվել է թուրք վարչարարների վերջին «ոչ կառուցողական արտահայտությունների», հունական ուղղափառ հայրապետարանի շենքի առջեւ թուրք ազգայնականների բողոքի ցույցերի եւ Կիպրոսի հարցում Թուրքիայի «չճկվող» դիրքորոշման պատճառով:

Կասկածի տակ առնելով Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հարցում, Հունաստանին աջակցելը, Կարամանլիսն անցյալ շաբաթ խորհրդարանում հայտարարեց, որ Եվրամիության արժեքներն անհամատեղելի են «պատերազմի սպառնալիքների» եւ Կիպրոսում զորքերի գոյության հետ:

Կարամանլիսի ելույթից մի քանի շաբաթ առաջ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը՝ հունական Կիպրոս կատարած այցի ընթացքում, հիշատակեց թուրքական «բարբարոսության» մասին, որն Անկարայում ծայրաստիճան սառն արձագանք առաջացրեց:

«Թըրքիշ դեյլի նյուզ» (Թուրքիա)
www.mediadialogue.org