Ադրբեջանական միացյալ ընդդիմությունը՝ «Ազադլիգ» դաշինքը երեկ գումարած նիստում որոշել է դատի տալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ավելացնել բողոքի խաղաղ ցույցերի քանակը, շրջաններում անցկացնել զանգվածային հանրահավաքներ եւ հացադուլի ակցիաներ՝ դրանցում ներգրավելով նաեւ արտասահմանում ապրող ադրբեջանցիներին: «Խաղաղ միջոցներով պայքարը շարունակելու՝ օրենքով թույլատրված միջոցների հետ միասին, մեր հանրահավաքները կրելու են շարունակական բնույթ»,- ասել է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահի տեղակալ Սարդար Ջալալօղլին: