Բեթհովենին թունավորել են

10/12/2005

Լյուդվիգ վան Բեթհովենը մահացել է կապարով թունավորումից: Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները՝ մեծ կոմպոզիտորի ոսկորներն ուսումնասիրելուց հետո: Մինչ այժմ ենթադրվում էր, որ Բեթհովենը հիվանդ է եղել սիֆիլիսով, որի բուժման համար 19-րդ դարում օգտագործում էին սնդիկի թունավոր միացություններ: Սակայն կոմպոզիտորի ոսկորներում այս մետաղի պարունակություն չի հայտնաբերվել, փոխարենը` կապարի քանակը նորման գերազանցել է 100 անգամ: Իսկ թե ինչ ճանապարհով է կապարը հայտնվել Բեթհովենի օրգանիզմում, մնում է հանելուկ: