Առանց ստորագրահավաքի

21/11/2005

Ախալքալաքում Սամցխե-Ջավախքի Հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հերթական լիագումար նիստում նոյեմբերի 17-ին քննարկվել է Սամցխե-Ջավախքի հասարակական 3-րդ համաժողովի ժամանակ ընդունած բանաձեւերի կապակցությամբ օրենսդրական նախաձեռնության նպատակով ստորագրահավաք սկսելու հարցը: Խորհուրդը որոշել է նախքան ստորագրահավաք անցկացնելն իր նախաձեռնության մասին նախապես նամակով տեղեկացնել Վրաստանի խորհրդարանի նախագահին՝ հնարավորության դեպքում Ջավախքի ինքնավար կարգավիճակի եւ Վրաստանի դաշնային կառուցվածքի վերաբերյալ խորհրդարանական քննարկումն իրականացնել առանց ստորագրահավաքի: Առաջարկվել է նաեւ խնդրի շուրջ հանդիպում կազմակերպել Նինո Բուրջանաձեի հետ: