Մոսկվայի կենտրոնում, Պետրովկա փողոցում, բացվել է հատուկ հոմոսեքսուալիստների համար նախատեսված առաջին սեքս-խանութը: Այն «Ինդիգո» է կոչվում, որը կապույտ երանգ է եւ ազատ թարգմանությամբ հնչում է՝ երկնագույն: Խանութի տնօրեն Սամվելն ասել է, որ իրենք դեռ մեծ տեսականի չունեն: Խանութում վաճառվում են գրքեր, ֆիլմեր եւ վարտիքներ: Ֆիլմերի հեղինակներն արվամոլներ են կամ էլ պատմում եմ արվամոլների կյանքի մասին: Վաճառվում են նաեւ գեյերի լուսանկարների ալբոմները եւ «Կամասուտրա գեյերի համար» ու «Կամասուտրա լեսբուհիների համար» ուսուցողական գրքերը: «Ինդիգոյի» այցելուները դեռ շատ չեն, սակայն Սամվելի սպասելիքները մեծ են: Նա նախատեսում է բացել սրճարան եւ մշակութային կենտրոն: Իհարկե, միայն այն մարդկանց համար, ովքեր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն: Սեքս-խանութը գտնվում է Մոսկվայի Դումայի հարեւանությամբ: