Սահակաշվիլին` ստախոս

27/11/2005

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրել է ստախոսության մեջ: Երկու օր առաջ Սահակաշվիլին պնդել էր, թե Շեւարդնաձեն երկու տարի առաջ կարգադրել էր կրակել ընդդիմությանը սատարելու համար շրջաններից Թբիլիսի ուղեւորվող մարդկանց վրա: «Ոչ մի նման բան չի եղել, եւ ես երբեք չեմ հրահանգել կրակել ժողովրդի վրա»,- «Կավկազպրես» գործակալությանը ասել է Շեւարդնաձեն: «Ես կամովին հրաժարական տվեցի՝ խուսափելու համար արյունահեղությունից,- նշել է նախկին նախագահը՝ ավելացնելով,- ես համբերել եմ անցյալում եւ կհամբերեմ ապագայում, բայց ես չեմ կարող հանդուրժել նման բացահայտ ստախոսություն, քանզի սուտն անհամատեղելի է իմ սկզբունքներին»: