աշխարհ

Չինաստանը գրավում է

23.10.2005

«Le Monde»-ի հաղորդմամբ՝ Չինական տնտեսությունը շարունակում է արագ տեմպերով զարգանալ: Տարվա առաջին 9 ամիսներին ՀՆԱ աճի տեմպը կազմել է 9,4%, այն դեպքում, երբ տարվա սկզբին կանխատեսվել է ընդամենը 8%: Այս փաստը պայմանավորված է ներդրումների եւ արտահանման ծավալների հսկայական աճով: Չինական ընկերությունները շարունակում են գրավել արտասահմանյան շուկաները, քանի որ իրենց երկրում սպառման մակարդակը նվազել է:

կարդալ ավելին

Ինչո՞ւ Աբրամովիչը վաճառեց «Սիբնավթը»

21.10.2005

Գործարքը լայն արձագանք գտավ աշխարհում։ Հնչեցին տարբեր մեկնաբանություններ, որոնք վերաբերում էին Աբրամովիչի կողմից «Սիբնավթը» ձեռք բերելու ժամանակներին, վաճառելու պատճառներին ու հետեւանքներին։ Ոմանք գտնում են, որ Կրեմլն այդպիսով ուժեղացնում է իր իշխանությունը, ոմանք գոհ են, որ ամենաշահութաբեր ոլորտի հսկաներից մեկը վերադարձավ պետությանը, ասել է թե՝ ժողովրդին, սակայն դժգոհում են, որ վճարվել է շատ մեծ գումար։ Պատկերացում …

կարդալ ավելին

Իրաքում սպանվել է Բաղդադի քաղաքապետը

21.10.2005

Չորեքշաբթի Բաղդադի շրջաններից մեկում սպանվել է Բաղդադի քաղաքապետ Խատեմ Մերզա Համզան. հաղորդում է Ինտերֆաքսը` վկայակոչելով նՂն գործակալությանը: Քաղաքապետի հետ զոհվել է եւ նրա վարորդը: Գործակալության` Իրաքի ՆԳՆ աղբյուրների համաձայն` մի խումբ խռովարարներ գնդակոծել են մեքենան, որտեղ գտնվում էր քաղաքապետը: Իրաքում իրավիճակն ավելի է սրվել` չորեքշաբթի Սադամ Հուսեյնի դեմ դատավարության սկսվելու հետ կապված:

կարդալ ավելին

Ընտրությունների շեմին

21.10.2005

Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները կկայանան նոյեմբերի 6-ին: Ե՛վ իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը ակտիվորեն պատրաստվում են դրանց: Ընդդիմությունը «նարնջագույն» սցենարի հույս ունի` ակնկալելով թե՛ երկրի ներսում իր կողմնակիցների, թե՛ արեւմտյան քաղաքական ուժերի աջակցությունը: Նախագահ Ալիեւի առջեւ մի քանի կարեւոր խնդիր է դրված` երկրի ներսում կայունություն պահպանել եւ հաշվի առնել թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի դիրքորոշումները, որոնք երբեմն հակասում են …

կարդալ ավելին

Ալիեւի արձանը` Մոսկվայում

21.10.2005

Մինչեւ այս տարվա վերջը Մոսկվայում կկանգնեցվի Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանը: Բրոնզե արձանը քաղաքին նվիրելու է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը, որն իր վրա է վերցրել բոլոր ֆինանսական հարցերը: Արձանը նախատեսվում է տեղադրել «Բաքու» կինոհամերգային համալիրին հարող պուրակում:

կարդալ ավելին

Մեծ խաղեր

16.10.2005

Արագ փոփոխվող Ղազախստանն ու նրա բռնակալ հարեւան Թուրքմենիան կարող են օգնել Արեւմուտքին, մասնավորապես Եվրոպային՝ կրճատել կախվածությունը Մերձավոր Արեւելքից ու Ռուսաստանից մատակարարվող նավթից ու գազից: Դրա համար պետք է երկու պետությունները Եվրոպային միացնել գազամուղով, որը կանցնի Հարավային Կովկասով եւ Թուրքիայով: Սակայն անցած շաբաթ արեւմտյան առաջատար նավթագազային ընկերությունների մամուլի ասուլիսի ժամանակ այս կարեւորագույն հարցին չանդրադարձան: Այս ընկերությունները …

կարդալ ավելին

Թշնամու լուսավոր կերպարը

16.10.2005

Ժողովրդի դրական իմիջ ձեւավորելը սկզբունքորեն անհնարին է, քանի որ նման խնդրի հասցեատերը թաքնված կամ ակնհայտ ֆաշիստ է: Ոչ մի նորմալ մարդ ապրիորի չի կարող բացասական կարծիք ունենալ կոնկրետ ազգի նկատմամբ: Ինչպե՞ս համոզել, ասենք, հակասեմիտին, որ հրեաները լավն են: Նրանցից ոմանք ձեզ կասեն, որ անձամբ ճանաչում են մի քանի լավ հրեայի, եւ նույնիսկ ընկերություն են անում …

կարդալ ավելին

100 դրամ՝ ի պետս քաջության

16.10.2005

Հոկտեմբերի 10-ին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը հոդված էր հրապարակել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի՝ օրերս Երեւան կատարած պաշտոնական այցի մասին: Կարծում ենք, մեր ընթերցողին հետաքրքիր կլինի ծանոթանալ մոսկովյան լրագրողի կարծիքին` Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին: Մոսկվայի քաղաքապետի այցը Երեւան չի կարելի համարել «լուրջ» միջոցառում: Թեեւ Լուժկովը, ինչպես հայտնի է, չի խմում, այցն, այնուամենայնիվ, մի թեթեւ «անլուրջ» էր՝ մի քիչ …

կարդալ ավելին

Շարունակենք «Նարնջագույն» հեղափոխությունը

08.10.2005

– Անցած մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայում քաղաքական իրավիճակը կտրուկ փոխվել է: «Նարնջագույն» հեղափոխությունը գլխավորած կոալիցիան մասնատվել է, նախագահի դիրքերը թուլացել են: – «Նարնջագույնների» բանակում տեղի ունեցած մասնատումն, իմ կարծիքով, մեծագույն սխալ էր, որի արդյունքում մեր երկիրը խիստ կտուժի: Ես իմ կողմից ամեն ինչ արել եմ, որ մեր թիմը չմասնատվի: Սակայն սխալ կլինի կարծել, թե …

կարդալ ավելին

Բելառուսի ընդդիմությունը մարտականորեն է տրամադրված

08.10.2005

Կիրակի օրը Մինսկում տեղի ունեցած Դեմոկրատական ուժերի կոնգրեսում բելառուսական ընդդիմությունը քվեարկեց միասնական թեկնածուի օգտին, որը 2006թ. նախագահական ընտրություններում պիտի դիմակայի Եվրոպայի վերջին բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյին: 11 կուսակցության եւ 200-ից ավելի հասարակական կազմակերպությունների ընտրությունը կանգ առավ Ալեքսանդր Միլինկեւիչի թեկնածության վրա: 57-ամյա ֆիզիկոսը դասավանդում է Գրոդնո քաղաքի համալսարանում, վերջին ժամանակներս նա ղեկավարում էր Տարածքային զարգացման աջակցության հիմնադրամը: …

կարդալ ավելին

Ադրբեջանի ընդդիմությանը ծեծում են

08.10.2005

Արդեն մի տեսակի ծեսի պես ամեն շաբաթ-կիրակի ադրբեջանական ընդդիմությունը Բաքվում հանրահավաքներ է անցկացնում՝ ի պաշտպանություն ազատության եւ հանուն նոյեմբերի 6-ին կայանալիք արդար խորհրդարանական ընտրությունների: Ոստիկանությունը ամբոխը ցրելու հրաման է ստանում, մի քանի մարդ վիրավորվում է, ընդդիմության մի քանի առաջնորդ ձերբակալվում է: Հաջորդ օրն արմատական կոալիցիան իր բողոքն է հայտնում տեղի ունեցած «բռնարարքների» առիթով: Շաբաթ օրը …

կարդալ ավելին

Հուշարձան սիրելի «զակուսկային»

08.10.2005

Խորհրդային մարդու ամենասիրելի «զակուսկայի»՝ «Դրուժբա» հալած պանրիկի հուշարձանն է բացվել Մոսկվայում: Այն կանգնեցվել է մետրոյի «Դմիտրովսկայա» եւ «Տիմիրյազեւսկայա» կայարանների մեջտեղում՝ «Կարատ» գործարանի տարածքում, երբ այնտեղ տեղի էր ունենում Պանրի երկրորդ մոսկովյան փառատոնը: Նման հուշարձան կանգնեցնելու միտքը ծագել էր դեռ մի քանի տարի առաջ, սակայն վերջնական որոշումը կայացվեց անցյալ տարի՝ Պանրի առաջին փառատոնի ժամանակ: Հայտարարվեց նախագծերի …

կարդալ ավելին

Միանգամից 20 լրտես

02.10.2005

Ադրբեջանի ԱԱ նախարարության՝ Ֆիզուլիի շրջանի Բեյուք Բաղմանլի գյուղում իրականացրած հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է «հայերի հետ համագործակցելու» մեջ մեղադրվող 20 մարդ: Ադրբեջանական ANS հեռուստաընկերության տվյալներով՝ բոլոր ձերբակալվածները կապված են ազգակցական կապերով: Գյուղի բնակիչների խոսքերով՝ ձերբակալվածները դեռ պատերազմի տարիներից համագործակցում են հայերի հետ: Ըստ տեղեկությունների՝ խմբի ղեկավարն է Լաչինի Գյուլաբերդ գյուղի նախկին բնակիչ Վագիֆ Ջաբարովը, ով …

կարդալ ավելին

Նիգերիական սինդրոմ

02.10.2005

Սկիզբը` Ինչպե՞ս ենք կորցնում Ադրբեջանը։ Փորձելով ժողովրդավարություն ներմուծել Իրաք, յանկիները մատը տվեցին բզեզի բունը։ Ամերիկացիների միամիտ համոզմունքը, թե «քաղաքացիական հասարակությունը» կարելի է արագ պատվաստել Մերձավոր Արեւելքի եւ Միջին Ասիայի երկրներում, ծիծաղելի է ու ողբերգական։ Բայց այ, Վաշինգտոնի «ժողովրդավարացման» կուրսն, Ադրբեջանի ներկա իրավիճակի առանձնահատկությունները հաշվի առնելով, անհաշվարկ չես համարի։ Խորհրդային տարիներին Ադրբեջանը միութենական բյուջեի ոչ մեծաթիվ …

կարդալ ավելին

Ինչպե՞ս ենք կորցնում Ադրբեջանը

27.09.2005

Նախկին ԽՍՀՄ-ում Ռուսաստանի մենատիրական ազդեցության դագաղի վերջին մեխը կխփվի այս տարվա նոյեմբերին, երբ կսկսի գործել Արեւմուտքի միջոցներով կառուցված «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը եւ դրա խողովակաշարը բերնեբերան կլցվի սեւ ոսկով։ Կասպիական նավթի հորձանքը կշրջանցի Ռուսաստանը։ Ի դեպ, մասնագետների գնահատմամբ, Կասպից ծովում է կենտրոնացած նավթի համաշխարհային պաշարի հինգ եւ գազի տասը տոկոսը։ Ինչո՞ւ են ինքնավստահ եւ հետխորհրդային իրականությանը ոչ …

կարդալ ավելին

Ռիսկով հարված

20.09.2005

Ի՞նչ է նշանակում այդ հարվածը՝ ազատագրո՞ւմ, թե՞ պյուռոսյան հաղթանակ։ Մի քանի օր անց պարզ կլինի՝ արժե՞ր, որ Յուշչենկոն հաշտարարից վերածվեր քաղաքական Ռեմբոյի։ Նա գնաց վա-բանկ։ Այլ կերպ կոչել կառավարությանն ազատելու Ուկրաինայի նախագահի որոշումը, չի կարելի։ Սեփական շարքերում կոռուպցիայի մասին ահագնացող քննադատությունից եւ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Յուշչենկոն իրեն է վերապահել «նարնջագույն հեղափոխության» …

կարդալ ավելին

Նարնջագույն հեղափոխությունը չի ավարտվել

20.09.2005

Խուճապահարներն ու չարախնդացողները կրկին ասպարեզ են եկել այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն անցած հինգշաբթի արձակեց կառավարությունն, այդ թվում` նաեւ գործունյա, հմայիչ եւ ամբոխավար վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, որին թերագնահատելը շատ վտանգավոր է ։ Շարքային ուկրաինացիների համար եկել է հիասթափության եւ լրջացման պահը։ Նրանց ընդհանուր արձագանքն այսպիսին է. «Բոլոր քաղաքական գործիչները մեկ են, տեսեք, …

կարդալ ավելին

Օրենք՝ կենդանիների համար

08.09.2005

Մոսկվայի կառավարությունում վերջնական քննարկումներն է անցնում «Ընտանի կենդանիներին Մոսկվայում պահելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝ օրենքի խախտման դեպքում կիրառվելու են պատժամիջոցներ: Յուրաքանչյուր կենդանի պետք է գրանցվի եւ հաշվառվի: Քաղաքացիներին կենդանիների կողմից վնասներ պատճառելու դեպքում կենդանու տերը պետք է տուգանք վճարի: Մինչեւ 14 տարեկան երեխաներին եւ հարբած քաղաքացիներին արգելվում է զբոսանքի հանել այն կենդանիներին, որոնց քաշը …

կարդալ ավելին

Բաղդադում` մոտ հազար զոհ

07.09.2005

Երեկ Բաղդադի Ալ-Այմա կամրջի վրա խուճապի հետեւանքով առաջացած հրմշտոցի արդյունքում զոհվել են հարյուրավոր մարդիկ: «Այս պահի տվյալներով հայտնի է 695 զոհերի մասին, սակայն սպասվում է, որ նրանց թիվը կհասնի 1000-ի»,- տեղեկացրել է Իրաքի Առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Զոհվածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են: Սգո արարողության մասնակից հազարավոր իրաքցիների մոտ խուճապ է առաջացել այն բանից հետո, …

կարդալ ավելին

Բուշի տագնապահարույց լավատեսությունը

07.09.2005

Անցյալի փորձից մենք գիտենք, որ Իրաքի մասին Ջորջ Բուշի հայտարարությունները կարող են լինել իրավիճակի զարգացումների բարոմետր։ Որքան ԱՄՆ նախագահի խոսքում շատ է լավատեսությունը, այնքան ավելի շատ է պետք պատրաստվել վատթարագույնին։ Բոլորը դեռ հիշում են, թե ինչպես նա հաղթական տեսքով հայտարարեց՝ «Առաքելությունն իրականացված է», երբ ամերիկյան զորքերը ներխուժեցին Իրաք։ Իսկ տհաճությունները դեռ նոր-նոր սկսվում էին։ Տխուր …

կարդալ ավելին