Երեկ Բաղդադի Ալ-Այմա կամրջի վրա խուճապի հետեւանքով առաջացած հրմշտոցի
արդյունքում զոհվել են հարյուրավոր մարդիկ: «Այս պահի տվյալներով հայտնի է
695 զոհերի մասին, սակայն սպասվում է, որ նրանց թիվը կհասնի 1000-ի»,-
տեղեկացրել է Իրաքի Առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Զոհվածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են: Սգո արարողության մասնակից
հազարավոր իրաքցիների մոտ խուճապ է առաջացել այն բանից հետո, երբ
հավաքվածների մեջ լուրեր են տարածվել, թե իրենց մեջ գտնվում են 2
ինքնասպան ահաբեկիչներ: Մինչ այդ արդեն հայտնի էր դարձել, որ Բաղդադում
տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 7 եւ վիրավորվել 40
մարդ: