Խորհրդային մարդու ամենասիրելի «զակուսկայի»՝ «Դրուժբա» հալած պանրիկի
հուշարձանն է բացվել Մոսկվայում: Այն կանգնեցվել է մետրոյի «Դմիտրովսկայա»
եւ «Տիմիրյազեւսկայա» կայարանների մեջտեղում՝ «Կարատ» գործարանի
տարածքում, երբ այնտեղ տեղի էր ունենում Պանրի երկրորդ մոսկովյան փառատոնը:
Նման հուշարձան կանգնեցնելու միտքը ծագել էր դեռ մի քանի տարի առաջ,
սակայն վերջնական որոշումը կայացվեց անցյալ տարի՝ Պանրի առաջին փառատոնի
ժամանակ: Հայտարարվեց նախագծերի մրցույթ, որի հաղթողներ դարձան հայր եւ
որդի Շչերբակովները: