Մոսկվայի կառավարությունում վերջնական քննարկումներն է անցնում «Ընտանի
կենդանիներին Մոսկվայում պահելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝
օրենքի խախտման դեպքում կիրառվելու են պատժամիջոցներ: Յուրաքանչյուր
կենդանի պետք է գրանցվի եւ հաշվառվի: Քաղաքացիներին կենդանիների կողմից
վնասներ պատճառելու դեպքում կենդանու տերը պետք է տուգանք վճարի: Մինչեւ
14 տարեկան երեխաներին եւ հարբած քաղաքացիներին արգելվում է զբոսանքի
հանել այն կենդանիներին, որոնց քաշը գերազանցում է 15 կգ-ն: Ճշտվում է
շների այն ցեղատեսակների ցուցակը, որոնց չի կարելի առանց երախակալի փողոց
հանել: Արգելվում է ծեծել եւ տանջել կենդանիներին կամ օգտագործել նրանց՝
միս կամ մորթի ստանալու նպատակով: Նաեւ՝ օգտագործել նրանց հանցավոր
նպատակներով:
Ն.Հ.