Մինչեւ այս տարվա վերջը Մոսկվայում կկանգնեցվի Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանը: Բրոնզե արձանը քաղաքին նվիրելու է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը, որն իր վրա է վերցրել բոլոր ֆինանսական հարցերը: Արձանը նախատեսվում է տեղադրել «Բաքու» կինոհամերգային համալիրին հարող պուրակում: