Հուլիսի 18-ին Վրաստանի՝ գերազանցապես հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթի մարզի Ախալցխայի շրջանի Օրֆոլո զինավարժարանում ավարտվեցին «Զրահ-2005» լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց մեկամսյա ընթացքին մասնակցում էին Վրաստանի զրահատանկային զորքերի անձնակազմն ու տեխնիկան։ «Կապույտ երկիրը» հորինվածք չէ։ Այն Վրաստանի համար իսկապես կա եւ շուտով չի լինի»,- լրագրողներին ասաց Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին՝ նկատի ունենալով որպես նպատակակետ ընտրված պայմանական հակառակորդին։ Ցուցադրական …
կարդալ ավելինՌուսաստանի եւ նախկին ԽՍՀՄ երկրների մասին զեկույցներից մեկի հեղինակները գրում են, թե դատելով ըստ ամենայնի՝ հասարակության մեջ հրեաների նկատմամբ ատելությունը գնալով աճում է։ Այս տարի Ռուսաստանում գրանցվել է հակահրեական միջադեպերի թվի շեշտակի աճ։ Մեծացել է հրեական գերեզմանոցների պղծման դեպքերի թիվը, շատացել են հարձակումները հրեայի արտաքին ունեցող մարդկանց վրա, ինչպես նաեւ՝ հրեական ինտերնետային կայքերը փչացնելու փորձերը։ …
կարդալ ավելինԱնցած ապրիլին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Ղրիմի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար է նշանակել Անատոլի Մատվիենկոյին։ Հանրապետության խորհրդարանում ձայների աննշան տարբերությամբ այս նշանակումը հաստատվել է։ Մատվիենկոն կոմերիտմիության նախկին քարտուղար է, եղել է վարչապետ Տիմոշենկոյի զինակիցը։ Գերմանական «Die Welt» պարբերականի թղթակցի այն հարցին, թե անհանգստության տեղիք չի՞ տալիս Ղրիմի ազգային կազմը (ռուսներ՝ 58%, թաթարներ՝ 12), Մատվիենկոն պատասխանել …
կարդալ ավելինՆրանք իրենց անվանում են «Մերոնք», ներկայանում որպես հայրենասերներ եւ սիրում իրենց նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս տարվա ապրիլին ստեղծված նոր կազմակերպությունը, որը հավանաբար կոչված է փոխարինելու ժողովրդականություն չվայելող «Միասին քայլողների» բանակին, մեծ գործերի է պատրաստվում։ Այս օրերին նրա 3000 «կոմիսարներ» Մոսկվայից 160 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ճամբարի խիստ ռոմանտիկ վրանային ավանում ձեռք են բերում համապատասխան պատրաստվածություն։ …
կարդալ ավելինՆոր ուսումնական տարվա սկզբում Սանկտ Պետերբուրգում բացվելու է «Լրագրող» արձանը: Այն իրենից ներկայացնելու է գրասեղան եւ աթոռ: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է լրագրող դառնալ կամ էլ արդեն հայտնի լրագրող է, պետք է գա ու այդ սեղանի մոտ նստի: Արձանի հեղինակների կարծիքով՝ Համալսարանի լրագրության բաժին ընդունվել ցանկացողներն անպայման պետք է սեղանի մոտ նստեն, …
կարդալ ավելինՄեծ Բրիտանիայում «վարդերի հեղափոխության» առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլու հետ մեծ հույսեր են կապում՝ պառակտված ազգի կայունության վերականգնման առումով եւ աջակցում են հանրապետության ամբողջականությունը պահպանելու նրա ջանքերին։ Սակայն որոշ վերլուծաբաններ զգուշանում են, որ նախագահի մոտ կարող են ի հայտ գալ բռնապետական գծեր, ինչը միայն կթեժացնի ռուսամետ տարածաշրջանների՝ Աբխազիայի եւ Օսիայի հետ ընթացող հակամարտությունները։ Վատ նշան էր Մոսկվայում …
կարդալ ավելինԱյնպես է ստացվել, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ուկրաինական տեղեկատվության մթնոլորտում հայտնվում են ֆեդերալիզմի եւ ռուսաց լեզվին պետական լեզվի կարգավիճակ տալու թեմաներ։ Ճիշտ է, դրանք բարձրացնում են միայն դատարկ ու անհեռանկար քաղաքական գործիչները։ Պարզ բան է, որքան մոտ քաղաքական կրախին ու մեղադրյալի աթոռին՝ այնքան ավելի բարձր է հնչում հերթական ֆեդերալիստի մռնչյունը։ Ինչպես միշտ նման դեպքերում, հարցը …
կարդալ ավելինԴեռեւս լիովին պարզված չէ, թե մարտ ամսին Ղրղըզստանի նախագահ Ասկար Ակաեւին գահընկեց անելու հարցում ինչ դեր են խաղացել արեւմտյան պետություններն ու մասնավորապես Միացյալ Նահանգները, բայց կասկած չկա, որ ընդդիմության մի մասն օգնություն է ստացել արտասահմանից։ Ակնհայտ է նաեւ, որ հեղափոխության շնորհիվ իր նախկին պաշտոնին վերադարձավ արտաքին գործերի նախկին նախարար Ռոզա Օթունբաեւան, ով ԱՄՆ-ի նկատմամբ լոյալ …
կարդալ ավելինԸստ երեւույթին, Եվրոպան հրաժարվում է գոյություն ունենալուց։ Ծայրահեղ դեպքում, նրա արեւմտյան մասը՝ հարգելի բացառությամբ Միացյալ Թագավորության, որն այդպես էլ ամեն ինչից առաջ մնում է անգլիական եւ իր պատմությամբ ու հաստատություններով պահպանում է կենսունակությունը։ Հենց որ մեր աշխարհամասը ստանում է քաղաքական սուբյեկտ դառնալու հնարավորություն, նա ընկնում է բաժանարար իշխանության ազդեցության տակ։ Վերջին հանրաքվեի կեղծ պրոբլեմը, շուկան …
կարդալ ավելին2005 թվական, հուլիսի 1։ Շանսերը, թե Իրանի նորընտիր նախագահ Ահմադինեջադը, ով քառորդ դար առաջ Միացյալ Նահանգներին ավանում էր «մեծ սատանա», կջերմացնի այդ երկրի հետ հարաբերությունները, հենց սկզբից էլ շատ փոքր էին։ Բայց դրանք կարող են ավելի բարակել այն բանից հետո, երբ մի քանի ամերիկացիներ հաստատեցին, որ Մահմուդ Ահմեդինեջադը մեկն էր նրանցից, ովքեր 1979 թվականին իրենց …
կարդալ ավելինԱրձակագիր-վիպասանի պես, ով փորձում է իր գեղարվեստական հորինվածքին ճշմարտացիություն պարգեւել, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն Իրաքի մասին իր ելույթը սկսեց ունկնդրին քաջ հայտնի ողբերգական պատմական փաստի հիշատակմամբ։ Սեպտեմբերի 11-ի ահավոր ողբերգությանը հիշողությամբ հարություն տալը դարձավ լսարանին խաբելու նախաբանը՝ իբր Իրաքը մասնակից է եղել սեպտեմբերի 11-ի դեպքերին, եւ այդպիսով հարձակում է գործել Միացյալ Նահանգների վրա, եւ թե …
կարդալ ավելինՄոսկվայի հյուսիսային մասում՝ «Բաքու» կինոհամալիրի կողքին նախատեսվում է տեղադրել Հեյդար Ալիեւի արձանը: Այդ արձանը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանության նվերն է: Իսկ Մոսկվայի քաղաքապետարանը որոշել է Մոսկվայի կենտրոնում՝ Կոմպոզիտորների տան առջեւի պուրակում տեղադրել հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արձանը: Ա. Խաչատրյանը պատկերված կլինի ռոյալի, թավջութակի եւ երգեհոնի կողքին, իսկ նրա ծնկներին դրված կլինի բաց նոտատետրը: Մոսկվային արձանը նվիրում …
կարդալ ավելին– Բարեւ ձեզ, կարո՞ղ եք այս վիկինգով հուշանվերը փաթեթավորել: – Իհարկե կարող ենք, այ մոռացկոտ տղա,- պատասխանեց հուշանվերների խանութի ալեհերը վաճառողը՝ ժպտալով: – Ներեցե՞ք… – Ես քեզ հիշեցի, իսկ դու ինձ՝ ո՞չ: Դու չէի՞ր այն հայ երիտասարդը, որ մի քանի տարի առաջ դրամապանակդ մոռացել էիր այստեղ, հետո՝ հաջորդ օրը եկար, վերադարձրեցի, խոստացար, որ հաջորդ անգամ …
կարդալ ավելինՄենք գնացինք Ուկրաինա, որպեսզի գտնենք Բելգրադից Թիֆլիսով մինչեւ Կիեւ Մինսկի սպասումով ձգվող նոր Ինտերնացիոնալը, որն ազատության հողմ է տարածում Ռուսական կայսրության սահմաններում։ Գնացինք, որ տեսնենք հակատոտալիտար բոլշեւիկներին, ում գործողությունները Պուտինը զզվանքով «պերմանենտ հեղափոխություններ» է անվանում։ Մենք գրպանում ունեինք ազատական եւ ամերիկամետ նեոբոլշեւիկներին հասկանալու համար խիստ արժեքավոր մի գիրք՝ Կուրցիո Մալապարտեի «Պետական հեղաշրջման տեխնիկան»։ Նրա մեկ …
կարդալ ավելինԻնչպես ցույց է տալիս վերջերս անցկացված լայնամասշտաբ միջազգային սոցիոլոգիական հարցումը, հակաամերիկանիզմի ալիքը, որ բարձրացել էր Իրաքի պատերազմից հետո, դատելով ըստ ամենայնի, սկսում է կամաց-կամաց իջնել, թեեւ մուսուլմանական աշխարհում տիրում են բացահայտ բացասական տրամադրություններ, իսկ շատ եվրոպացիներ Չինաստանին ավելի բարեհամբույր են վերաբերվում, քան Միացյալ Նահանգներին։ Այսպիսի պատկեր է ստացվել PEW հետազոտական կենտրոնի կազմակերպած սոցիոլոգիական հարցումից, որին …
կարդալ ավելինՈւկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դուստրը՝ Եվգենյան, ամուսնանում է անգլիացի երաժշտի հետ: 25-ամյա աղջիկը ապագա ամուսնու հետ ծանոթացել է Անգլիայում՝ ուսումնառության շրջանում: Հարսնացուն բավականին հարուստ է եւ սեփական բիզնես ունի: Նրան են պատկանում ունիկալ գրանիտե հանքերը: Եվգենյան իր մայրիկի նման աշխատում է հետեւել մոդային եւ իր անձնական մոդելավորողն ունի, ով եւ պատասխանատու է Ուկրաինայի վարչապետի իմիջի …
կարդալ ավելինՌուսաստանյան «Էքսպերտ» ամսագրի եւ «Նեզավիսիմայա գազետա» թերթի Վրաստանի հատուկ թղթակից Յուրի Սիմոնյանի հետ մեր զրույցը հետաքրքիր է այն առումով, թե ոչ վրացական լրատվամիջոցի լրագրողն ինչպես է ներկայացնում Վարդերի հեղափոխությունից հետո ստեղծված այսօրվա իրավիճակը Վրաստանում: – «Վարդերի հեղափոխության» ժամանակ ժողովուրդը որքանո՞վ էր զգում, որ դա հեղափոխություն է: Ավելի քաղաքականացված մասը, օրինակ՝ լրագրողները, զգո՞ւմ էին, որ կլինի …
կարդալ ավելինՈւկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հունիսի 22-ին հարցազրույց է տվել ֆրանսիական «Le Figaro» պարբերականին։ Պատասխանելով եվրոպական ճգնաժամին վերաբերող հարցին, նա ասել է. «Ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կհանդարտվի, ու եվրոպական նախագիծը մի քիչ շունչ առնելուց հետո կներկայանա նորովի։ Ես խորապես համոզված եմ, որ Եվրոպան չի սահմանափակվում միայն Եվրամիությունով։ Հիմա Ուկրաինան ապագայի հավակնոտ ծրագրեր …
կարդալ ավելինՊուտինի պաշտոնավարման ավարտին մնացել է 1000 օր։ Անորոշության զգացումը, թե ի՞նչ է լինելու դրանից հետո, դարձել է Ռուսաստանում ներդրումների ռիսկայնության գլխավոր գործոնը։ Համաձայն Ռուսաստանի Սահմանադրության, երկրորդ ժամկետը լրանալուց հետո Պուտինը պետք է թողնի նախագահի պաշտոնը, բայց ոչ քիչ թվով մարդիկ կասկածում են, որ 52-ամյա Պուտինը՝ Խթը-ի նախկին գործակալը, որ ընտրողներին հայտնի է իր երկաթյա ձեռքով, …
կարդալ ավելինԱնպտղությամբ տառապող զույգերի թիվը Եվրոպայում գալիք տասը տարում կրկնակի կաճի։ Հիմա արդեն, համաձայն BBC-ի հաղորդած տվյալների, յուրաքանչյուր յոթերորդ ընտանիքում կա բնական ճանապարհով երեխա ունենալու դժվարություն։ Շեֆֆիլդի համալսարանից Բիլ Լիդգերը հաստատում է, որ շուտով այդ խնդիրը կլինի յուրաքանչյուր երրորդ ընտանիքում։ Նա գտնում է, որ կանայք իրենց մասնագիտական գործունեության ընթացքում պետք է «թայմ աութ» վերցնեն, որպեսզի կարողանան …
կարդալ ավելին