Անպտուղ Եվրոպա

03/07/2005

Անպտղությամբ տառապող զույգերի թիվը Եվրոպայում գալիք տասը տարում
կրկնակի կաճի։ Հիմա արդեն, համաձայն BBC-ի հաղորդած տվյալների,
յուրաքանչյուր յոթերորդ ընտանիքում կա բնական ճանապարհով երեխա ունենալու
դժվարություն։ Շեֆֆիլդի համալսարանից Բիլ Լիդգերը հաստատում է, որ շուտով
այդ խնդիրը կլինի յուրաքանչյուր երրորդ ընտանիքում։ Նա գտնում է, որ
կանայք իրենց մասնագիտական գործունեության ընթացքում պետք է «թայմ աութ»
վերցնեն, որպեսզի կարողանան երեխա ունենալ։ Գիրացումն ու սեռական
ճանապարհով փոխանցվող վարակները նույնպես հանգեցնում են անպտղության։ Նա
պարզել է, որ մինչեւ 19 տարեկան աղջիկների 6%-ն ավելորդ քաշ ունի, իսկ
վերջին տասը տարում կրկնակի աճել է սեռավարակներ ունեցողների թիվը։ Քիչ
դեր չի խաղում նաեւ տղամարդկանց անպտղության աճը։
Աշխատանքի ոչ ճկուն գրաֆիկը, ինչպես նաեւ՝ ֆինանսական խնդիրներն ու
պաշտոնական հավակնությունները բերում են նրան, որ առաջին երեխան
պլանավորվում է այն ժամանակ, երբ կինն արդեն քառասուն կամ ավելի տարեկան
է։
Եվրոպայի ապագան վտանգված է, քանի որ գնալով ավելի ու ավելի քիչ երեխաներ
են լույս աշխարհ գալիս, սակայն դեռ ուշ չէ այդ միտումը շրջելու։ Շատ
երկրներում, մասնավորապես՝ սկանդինավյան, կանանց վաղ ծննդաբերության համար
պայմաններ ստեղծելու միջոցներ են ձեռնարկվել։ Երեսունհինգ տարեկանից հետո
ոչ բոլոր կանայք են ունակ լինում բեղմնավորվելու։ Ավելի հեշտ եւ հուսալի է
ընտանիքը պլանավորել երիտասարդ հասակում, քան սպասել այնքան, մինչեւ
արհեստական բեղմնավորման կարիք զգացվի։

Տ.Պ.