Մոսկվայի հյուսիսային մասում՝ «Բաքու» կինոհամալիրի կողքին նախատեսվում է
տեղադրել Հեյդար Ալիեւի արձանը: Այդ արձանը Ռուսաստանում Ադրբեջանի
դեսպանության նվերն է: Իսկ Մոսկվայի քաղաքապետարանը որոշել է Մոսկվայի
կենտրոնում՝ Կոմպոզիտորների տան առջեւի պուրակում տեղադրել հռչակավոր
կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արձանը: Ա. Խաչատրյանը պատկերված կլինի
ռոյալի, թավջութակի եւ երգեհոնի կողքին, իսկ նրա ծնկներին դրված կլինի բաց
նոտատետրը: Մոսկվային արձանը նվիրում է Երեւանի քաղաքապետարանը: