աշխարհ

Հռոմի նոր պապ ընտրվեց

13.05.2005

Ապրիլի 19-ի երեկոյան Հռոմի նոր պապ ընտրվեց ազգությամբ գերմանացի կարդինալ Յոզեֆ Ռատցինգերը, որն ընտրվելուց հետո ընդունեց Բենեդիկտ XVI անունը: Հիշեցնենք, որ քվեարկությունը սկսվել էր երկուշաբթի: Առաջին օրը թեկնածուներից եւ ոչ մեկը չստացավ բավարար ձայներ: Երկրորդ ընտրությունից հետո նույնպես Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սեւ ծուխ բարձրացավ՝ ազդարարելով, որ ընտրություն դեռ չի կատարվել: Պապն ընտրվեց միայն երրորդ քվեարկության …

կարդալ ավելին

Ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է

13.05.2005

Թաներ Աքչամը կողմ է -Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդները պետք է լսեն միմյանց, բայց դրան դեռ պատրաստ չէ Թուրքիան, իսկ դա այսօր ամենագլխավոր հարցն է,- հայտարարել է Մինեսոթայի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը։ Նա գտնում է, որ Թուրքիան այսօր շատ կարեւոր պատմական շրջափուլի նախաշեմին է։ Աքչամն ասել է, որ մինչեւ վերջերս ինքը եղել է միակ թուրք գիտնականը, …

կարդալ ավելին

Չկա խաղաղություն մայրիների տակ

13.05.2005

Երբ 1999թ. հոկտեմբերի 27-ի քաղաքական ահաբեկչության հաջորդ օրը Լիբանանում Հայաստանի դեսպանությունը` համաձայն դիվանագիտական արարողակարգի, ցավակցությունների համար բացեց սգո մատյան, առաջին այցելուներից մեկը եղավ ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդը: (Միջին տարիքի պրոֆեսիոնալը մեծ հարգանք էր վայելում տեղի դիվանագիտական կորպուսում, ոչ միայն որպես գերհզոր երկրի ներկայացուցիչ, այլ նաեւ այն պատճառով, որ արաբական աշխարհի լավագույն գիտակ էր, եւ որոշակի …

կարդալ ավելին

Աշխարհի թերթերը՝ Ցեղասպանության մասին

13.05.2005

Ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք թայմս» թերթն իր ապրիլի 17-ի համարում տեղեկացնում է, որ Թուրքիայի պետական արխիվը հրապարակել է այն ավելի քան 523.000 թուրքերի ցուցակը, որոնք, ինչպես նշվում է, 1910-1922թթ. սպանվել են հայերի կողմից: Ըստ հոդվածագիր Արսու Սեբնեմի` Թուրքիան սրանով փորձում է հակադարձել հայերի կողմից ներկայացվող Ցեղասպանության մեղադրանքներին: «Թուրքիայում մտավախություն ունեն, որ Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ …

կարդալ ավելին

Ընտրություններ Գլենդելում

13.05.2005

Ապրիլի 5-ին Գլենդելում տեղի ունեցան Քաղաքային խորհրդի եւ մյուս քաղաքային իշխանությունների ընտրություններ, որոնք քիչ էր մնում սենսացիոն դառնային: Նախ ասեմ, որ Գլենդելի Քաղխորհուրդը բաղկացած է 5 անդամից, որոնցից 2-ը մինչ այս ընտրությունները հայ էին՝ Բոբ Յուսեֆյան եւ Րաֆֆի Մանուկյան: Իսկ սենսացիոնն այն էր, որ Քաղաքային խորհուրդը կարող էր դառնալ բացարձակապես «հայկական», քանի որ նախընտրական արշավի …

կարդալ ավելին

Ներում Սադամ Հուսեյնին

13.05.2005

Սադամ Հուսեյնը կարող է խուսափել մահապատժից, քանի որ իրաքյան ապստամբների առաջնորդներն առաջարկություն են արել, ինչի շուրջ Իրաքի նոր վարչակարգը լրջորեն մտածում է։ Այս տեղեկությունը տարածել է Իրաքի կառավարությանը մոտ կանգնած մի աղբյուր։ Սադամ Հուսեյնին ներելը ազգայնական-սուննիների եւ Հուսեյնի ԲԱԱՍ կուսակցության նախկին անդամների գլխավոր պահանջներից մեկն է։ – Մենք փորձում ենք երկխոսություն սկսել ապստամբների հետ,- ասել …

կարդալ ավելին

Ոչ ճիշտ օլիգարխ

13.05.2005

ՅՈՒԿՈՍ-ի նախկին ղեկավարների դատն ավարտվել է։ Դատավճիռը կհրապարակվի ապրիլի 27-ին։ Իր վերջին խոսքն է ասել Միխայիլ Խոդորկովսկին։ Նա հայտարարել է, որ ոչ մի կետով չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները եւ մտադիր չէ ներում խնդրել։ Նա հիշեցրել է դատարանին, որ երբ ձերբակալել են «Մենատեպի» նախկին ղեկավար Պլատոն Լեբեդեւին, չնայած հարազատների եւ փաստաբանների խնդրանքին, նա չի հեռացել …

կարդալ ավելին

Խեղճ ուսուցչուհին

13.05.2005

Ավստիական Մատրայ քաղաքի դպրոցի կրոնի ուսուցչուհուն եկեղեցական իշխանություններն արգելել են առաջիկա երկու տարում դասավանդել այդ առարկան։ Բանն այն է, որ մեկ տարի առաջ նա ամուսնալուծվել է։ Սկզբունքորեն ամուսնալուծությունը մասնագիտական գործունեությունն արգելելու լուրջ պատճառ չէ, բայց խնդիրն այն է, որ նա հիմա ապրում է ուրիշ տղամարդու հետ, ով նույնպես ամուսնալուծված է։ Քանի որ քաղաքը փոքր է, …

կարդալ ավելին

Կրկին փորձիր

13.05.2005

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին բացառել է 2008-ի նախագահական ընտրություններին իր մասնակցության հնարավորությունը, բայց դռները բաց է թողել, որպեսզի փորձի նախագահ դառնալ չորս տարի անց, այսինքն՝ 2012 թվականին։ Սա բուռն քննարկումների առիթ է դարձել, եւ շատերը կարծում են, որ Պուտինն ուզում է պահել իր իշխանությունը։ – Ես չեմ փոխի հիմնական օրենքը, բայց սահմանադրությունն արգելում է …

կարդալ ավելին

Նախագահները Հռոմում

13.05.2005

Հետեւելով Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի հուղարկավորության արարողությանը՝ դժվար չէր նկատել, թե ինչպես էին իրենց զգում կամ պահում տարբեր երկրների ղեկավարները եւ ինչ էին մտածում նրանք։ Ֆրանսիայի նախագահ Շիրակը հավանաբար հիշել էր իր առաջին հանդիպումը Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի հետ, որը տեղի էր ունեցել 1982 թվականի դեկտեմբերի 13-ին։ Պապն այն ժամանակ անմիջապես նկատել էր, որ Շիրակը դժվար …

կարդալ ավելին

Կրկեսը հրդեհվել է

12.05.2005

Հնդկական Մումբայի քաղաքում Ռուսաստանի կրկեսի հյուրախաղերի ավարտից հետո մեծ հրդեհ է բռնկվել, որի արդյունքում այրվել է ռեկվիզիտը եւ զոհվել են վարժեցրած կենդանիները: Ռուսական կողմը կարծում է, որ հրդեհը միտումնավոր է եղել, քանի որ կենդանիները պետք է հայրենիք վերադառնային, իսկ հյուրախաղերի կազմակերպիչներն անընդհատ հետաձգում էին ինքնաթիռի տրամադրումը: Մի քանի ամիս տեւած հյուրախաղերը ողբերգական ավարտ ունեցան՝ զոհվեցին …

կարդալ ավելին

Հատուկ՝ մուսուլման կանանց համար

12.05.2005

Մոսկվայում բացվել է մուսուլման կանանց հագուստի մասնագիտացված խանութ, որտեղ վաճառվելու են Ղուրանի կանոններին համապատասխանող զգեստներ, գլխաշորեր, տարբեր հուշանվերներ, եւ նաեւ ձայներիզներ՝ արաբերեն սովորել ցանկացողների համար:

կարդալ ավելին

Պուտինի այցը Հայաստան՝ գերմանական հայելու մեջ

12.05.2005

Գերմանական «Spiegel» ամսագիրը՝ մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, գրել է. «Այդ այցելությունը դժբախտ աստղի տակ ընթացավ: Պուտինի ինքնաթիռը նոր էր օդակայանում վայրէջք կատարել, երբ Երեւանում երկինքը մթնեց եւ թաց ձյունը ծածկեց այդ փոքր կովկասյան պետության մայրաքաղաքը: Ամպերն այնքան ցածր էին, որ թաքցրել էին նույնիսկ Հայաստանի ազգային խորհրդանիշ 5.000 մետր բարձրություն ունեցող Արարատ լեռը: Երեւանում դա …

կարդալ ավելին

Ռուսաստանը չի արտադրում հակաբիոտիկներ

12.05.2005

Ռուսաստանը դադարեցրել է հակաբիոտիկների հումքի արտադրանքը: Արդեն մեկ ամիս է, ինչ Ռուսաստանում արտադրվում են ոչ թե հայրենական, այլ ներմուծված հումքից ստացված հակաբիոտիկներ: Մոսկովյան փորձագետների համոզմամբ, Ռուսաստանին այլեւս ձեռնտու չէ ստեղծել հակաբիոտիկների սուբստանցիա, քանի որ տեղական դեղագործական ընկերությունները չեն դիմանում Հնդկաստանի ու Չինաստանի հետ մրցակցությանը: Բացի այդ, շուկայում առկա են մեծ քանակությամբ կեղծված դեղամիջոցներ: Ըստ ռուսական …

կարդալ ավելին

Սիրտը Լեհաստանում

12.05.2005

Հովհաննես-Պողոս Երկրորդի մահը Լեհաստանի համար ազգային ողբերգություն է։ Առաջացած դատարկությունը լցնելու համար լեհերն առաջ են քաշում Պապի սիրտը Կրակով տեղափոխելու գաղափարը։ Պապի մարմնի գլխավոր կենսական օրգանը հավատացյալ լեհերի համար կարող է դառնալ ձգողության կենտրոն։ Լեհ հոգեւորականությունն այս հարցը պաշտոնապես դեռ չի մեկնաբանում, սակայն խոսակցություններ կան, թե արդեն գաղտնի պայմանավորվածություն կա Վատիկանի հետ։ Ասում են, որ …

կարդալ ավելին

Պահպանողականը, ով ջախջախեց կոմունիզմը

12.05.2005

Հռոմի պապի մեջ դեռ ապրում էր ապստամբ-ուսանողը, ով պահանջում էր փոփոխություններ։ Նա դեմ էր ամեն գնով շահույթ ստանալուն, դատապարտում էր հասարակ մարդկանց շահագործումը եւ բնության ոչնչացումը։ Նա կողմ էր երրորդ աշխարհի պարտքերը ներելու եւ Կուբայի նկատմամբ կիրառվող սանկցիաները վերացնելու ձախ ուժերի գաղափարներին, դատապարտում էր Իրաքի ռմբակոծությունը եւ կրկին ու կրկին խոսում այն վտանգի մասին, որը …

կարդալ ավելին

Հնդկական կինոն վերադառնում է

12.05.2005

«Կուլտուրա» ռուսական հեռուստաալիքը երկարատեւ պայմանագիր է կնքել ու սկսելու է հնդկական ֆիլմեր ցուցադրել: Վերջին 20 տարիների ընթացքում հնդկական ֆիլմերն արհամարհվում են ու փոխարինվում ամերիկյան մարտաֆիլմերով ու լատինաամերիկյան սերիալներով: Հետաքրքիրն այն է, որ հնդկական կինոյի սպառման ամենամեծ շուկան ԱՄՆ-ում ու Անգլիայում է: Հնդկաստանը գեղարվեստական ֆիլմերի արտադրության ռեկորդակիր է: Միայն Բոմբեյում գտնվող «Բոլիվուդ» կինոստուդիան տարեկան 700 ֆիլմ …

կարդալ ավելին

Գագարինը Հոլիվուդում

12.05.2005

Հայտնի բրիտանացի ռեժիսոր Ալան Պարկերը պատրաստվում է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի մասին ֆիլմ նկարահանել: Հայտնի մարդկանց կենսագրության էկրանավորումը շատ մոդայիկ է դարձել, վերջին հսկայական ծախսերով արված ֆիլմերից են միլիոնատեր Հովարդ Հյուզի մասին պատմող «Օդագնացը», Ռեյ Չարլզին նվիրված «Ռեյը», հեքիաթային կերպար Պիտեր Պենի ստեղծող Ջեյմս Բարրիի կյանքի էկրանավորումը: Այժմ Ալան Պարկերը նյութեր է հավաքում ու փորձում …

կարդալ ավելին

Տուբերկուլյոզի դեպքերն Աբխազիայում

12.05.2005

Ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզից մահանում է 2 մլն մարդ, իսկ երկրագնդի բնակչության 1/3-ը վարակակիր է: Այս տվյալները բերվում են Առողջության համաշխարհային կազմակերպության կողմից: Ցավոք, տուբերկուլյոզի խնդիրը կա նաեւ Աբխազիայում: Մարտի 24-ին՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը, իշխանությունների ու «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության ներկայացուցիչները, նաեւ՝ տեղի բժիշկները, հանդիպել էին Հանրապետական տուբերկուլյոզային դիսպանսերում՝ քննարկելու այս հիվանդության հետ …

կարդալ ավելին

Զբիգնեւ Բժեզինսկի։ Ռուսական ռուլետկա

12.05.2005

Ղրղըզստանում հուզումները շարունակվում են, իսկ Վրաստանի եւ Ուկրաինայի ժողովրդավարական հեղափոխություններն արտացոլում են նախկին ԽՍՀՄ տարածքի երկու կարեւոր իրողություն։ Առաջինը՝ Խորհրդային Կայսրության փլուզումից հետո առաջացած աշխարհաքաղաքական բազմակարծությունը, չնայած Վլադիմիր Պուտինի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վրա հսկողությունը վերականգնելու նոստալգիկ ջանքերին, այսօր արդեն հաստատված փաստ է։ Երկրորդը՝ առավել երիտասարդ ետխորհրդային սերունդներն ավելի ու ավելի անհանդուրժող են դառնում եւ ատելությամբ …

կարդալ ավելին