Հնդկական Մումբայի քաղաքում Ռուսաստանի կրկեսի հյուրախաղերի ավարտից հետո
մեծ հրդեհ է բռնկվել, որի արդյունքում այրվել է ռեկվիզիտը եւ զոհվել են
վարժեցրած կենդանիները: Ռուսական կողմը կարծում է, որ հրդեհը միտումնավոր
է եղել, քանի որ կենդանիները պետք է հայրենիք վերադառնային, իսկ
հյուրախաղերի կազմակերպիչներն անընդհատ հետաձգում էին ինքնաթիռի
տրամադրումը: Մի քանի ամիս տեւած հյուրախաղերը ողբերգական ավարտ ունեցան՝
զոհվեցին 4 ծովառյուծ, 10 շուն եւ 7 կատու: