Գերմանական «Spiegel» ամսագիրը՝ մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի այցը
Հայաստան, գրել է. «Այդ այցելությունը դժբախտ աստղի տակ ընթացավ: Պուտինի
ինքնաթիռը նոր էր օդակայանում վայրէջք կատարել, երբ Երեւանում երկինքը
մթնեց եւ թաց ձյունը ծածկեց այդ փոքր կովկասյան պետության մայրաքաղաքը:
Ամպերն այնքան ցածր էին, որ թաքցրել էին նույնիսկ Հայաստանի ազգային
խորհրդանիշ 5.000 մետր բարձրություն ունեցող Արարատ լեռը: Երեւանում դա
վատ նախանշան է համարվում: Սակայն պետության ղեկավար Ռոբերտ Քոչարյանը
գիտեր ինչ անել: Նա՝ Պուտինին հրավիրելով մոդայիկ սրճարան, փորձեց դասական
ջազով ու լավ գինով Կրեմլի ղեկավարի հոգին քաղցրացնել ու բերկրանք
պատճառել նրան: Իսկ 2.000 կմ հեռավորության վրա գտնվող Բիշքեկում նույնքան
հարմարավետ չէր»: