Խեղճ ուսուցչուհին

13/05/2005

Ավստիական Մատրայ քաղաքի դպրոցի կրոնի ուսուցչուհուն եկեղեցական
իշխանություններն արգելել են առաջիկա երկու տարում դասավանդել այդ
առարկան։ Բանն այն է, որ մեկ տարի առաջ նա ամուսնալուծվել է։ Սկզբունքորեն
ամուսնալուծությունը մասնագիտական գործունեությունն արգելելու լուրջ
պատճառ չէ, բայց խնդիրն այն է, որ նա հիմա ապրում է ուրիշ տղամարդու հետ,
ով նույնպես ամուսնալուծված է։ Քանի որ քաղաքը փոքր է, դա աննկատ չի
մնացել։

– Անձնական հանգամանքների բերումով այդ ուսուցչուհին այս պահին չի կարող
դասավանդել,- ասում է Առաջնորդարանի ներկայացուցիչ Օսվալդ Շտանգերը։ -Դրա
մասին խոսում էին բոլորը, իսկ եկեղեցին, որի համար ամուսնությունն ու
ընտանիքը ունեն առաջնակարգ նշանակություն, հաշվի է առնում, որ կրոնի
առարկայի դասատուն պետք է աշակերտների համար օրինակելի լինի։

Այսուհանդերձ, ուսուցչուհուն նա համարում է բարձր կարգի մասնագետ եւ
ցավում կատարվածի համար. «Հուսով եմ, այս ժամանակաշրջանի ավարտից հետո նա
կրկին կդասավանդի»։ Եվ որ այդ կինը ֆինանսապես չտուժի, Առաջնորդարանը
միջնորդել է, որպեսզի այլ առարկաներից ավելի շատ ժամեր տան։