աշխարհ

Աթեիզմը` վտանգված

12.05.2005

– Աթեիզմը որպես տեսություն կորցնում է իր նախկին դիրքերը,- ասում է մյունխենցի աստվածաբան Վոլֆգարտ Պանենբերգը։ Իսկ Օքսֆորդի նրա գործընկեր Ալիստեր Մաքգրատը գտնում է, որ ապագայում աթեիզմը լինելու է առանձին մարդկանց մասնավոր կարծիքը եւ ոչ թե հասարակական ընդհանուր գիտակցություն։ Աթեիզմի դիրքերը թուլանում են երկու պատճառով։ Առաջինը՝ այն կորցնում է գիտական հիմնավորվածությունը։ Երկրորդը՝ հարյուր միլիոնավոր մարդկանց պատմական …

կարդալ ավելին

Զոհերը շատ են

12.05.2005

Անցած տարի Ռուսաստանի Զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհվել է 932 զինծառայող՝ յուրաքանչյուր չորրորդը` վերջ տալով կյանքին ինքնասպանությամբ։ Այս սարսափելի թվերը «Նեզավիսիմայա գազետա» թերթում հրապարակել է գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բուսլովսկին։ Նա այլ թվեր էլ է նշել։ Օրինակ՝ 2003 թվականին գրանցվել է սպաների կողմից կատարված հանցագործությունների 695 դեպք, իսկ 2004-ին եղել է 807 հանցագործություն։ Ռուսական Զինված ուժերի սպայակազմի …

կարդալ ավելին

Թեկնածուի փնտրտուք

12.05.2005

ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհրդի գլխավոր մասնագետ Սթիվեն Սեստանովիչը կանխատեսումներ է անում Ռուսաստանի իշխանական վերնախավում մինչեւ 2008 թվականի ընտրությունները կատարվելիք հնարավոր տեղաշարժերի մասին։ «Նախագահ Պուտինն, ըստ օրենքի, չի կարող մասնակցել 2008 թվականի ընտրություններին, թեեւ խոսակցություններ կան, թե կփորձի վերաձեւել սահմանադրությունն ու կրկին վերընտրվել։ Խնդիրն այն է, որ Պուտինի քննադատները չունեն թեկնածու եւ կազմակերպված չեն։ Հնարավոր է, …

կարդալ ավելին

Պուտինը կորցնում է վերահսկողությունը

12.05.2005

Ռուսաստանյան «Յաբլոկո» ազատական կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին Իտալիայի Թուրին քաղաքում Միխայիլ Գորբաչովի «պերեստրոյկայի» 20-ամյակին նվիրված համաշխարհային քաղաքական համաժողովին մասնակցելու ընթացքում հարցազրույց է տվել իտալական թերթերից մեկին եւ կարծիք հայտնել, թե Վլադիմիր Պուտինն այլեւս չի վերահսկում նախկին կայսրությունը։ «Մոլդովան իր աշխարհագրական ու պետական բնութագրիչներով Ուկրաինա չէ, բայց, իմ կարծիքով, այնտեղ էլ ինչ-որ բան է կատարվում, որը …

կարդալ ավելին

Անհատի պաշտամունք

12.05.2005

Ստալինի մահվան 52-ամյակի կապակցությամբ անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, որ Ռուսաստանի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին Իոսիֆ Վիսարիոնովիչի գործունեությունը դրական է գնահատում։ Հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 50%-ը երկրի պատմության մեջ Ստալինի կատարած դերը համարում է «անկասկած դրական» կամ «հավանաբար դրական»։ 37%-ը նրա դերը համարում է «անկասկած կամ հավանաբար բացասական», իսկ 13%-ը դժվարացել է որոշակի պատասխան տալ։ 1600 …

կարդալ ավելին

Ազատությունը պետք է նվաճել

12.05.2005

Համաշխարհային հռչակ ունեցող քաղաքագետ, Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Ֆրենսիս Ֆուկույաման նոր աշխատություն է հրատարակել, որը կոչվում է «Պետության շինարարությունը։ Կառավարումն ու աշխարհակարգը 21-րդ դարում»։ Պատասխանելով ֆրանսիական «Le Nouvel Observateur» պարբերականի հարցերին, քաղաքագետն արծարծել է մի շարք խնդիրներ, որոնք կհետաքրքրեն նաեւ հայ ընթերցողին։ Պատասխանելով «Ինչպե՞ս թույլ պետությունը դարձնել ուժեղ» հարցին, Ֆուկույաման ասում է. «Շատ բարդ խնդիր …

կարդալ ավելին

Ադրբեջանում սպանել են «Մոնիտոր» ամսագրի խմբագրին

12.05.2005

Մարտի 2-ին Ադրբեջանի ժամանակով ժամը 20-ին սպանել են Ադրբեջանի ամենաժողովրդական եւ արմատական ամսագրի` «Մոնիտորի» գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովին: Ինչպես հայտնում են ադրբեջանցի լրագրողները, «այդ պատվիրված ողբերգությունը տեղի է ունեցել շենքի մուտքի մոտ, երբ Էլմարը բարձրանում էր իր բնակարան»: Փորձագետները լրագրողի սրտից հանել են երկու գնդակ, երրորդը վնասել է բերանը եւ ուղիղ դուրս եկել: Հուսեյնովի` մուտքին …

կարդալ ավելին

Մասխադովի դին չի հանձնվի ազգականներին

12.05.2005

Մարտի 8-ին Տոլստոյ-Յուրտում ոչնչացված Ասլան Մասխադովի դին ճանաչել են եւ՛ օպերատիվ-հետաքննիչ խումբը, եւ՛ Մասխադովի հարազատները: «Ասլան Մասխադովի դին չի հանձնվի ազգականներին, գերեզմանի տեղը նույնպես նրանց չի հաղորդվի»,- ասել է ՌԴ Պետդումայի Անվտանգության հարցերով կոմիտեի առաջին տեղակալ Միխայիլ Գրիշանիկովը: Համաձայն 2002-ի նոյեմբերին «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքում կատարված փոփոխությունների՝ ահաբեկչական գործողություններին մասնակցելու ընթացքում ոչնչացված անձինք թաղվում …

կարդալ ավելին

Մահափորձ Աբխազիայի վարչապետի դեմ

10.05.2005

Աշխատանքի անցնելու առաջին իսկ օրերին նոր վարչապետը կտրուկ նվազեցրեց բնական հարստությունների մինչ այդ գրեթե չվերահսկվող արտահանումը հանրապետությունից: Փայտի արտահանումը ժամանակավորապես դադարեցված է: «Քաղաքացիական հասարակություն» ամսագրի խմբագիր, անկախ փորձագետ Նադեժդա Վենեդիկտովան վստահ է, որ դրանով մեծ վնաս է հասցվել այն քրեական խմբավորմանը, որը ձեւավորվել էր նախկին նախագահի օրոք եւ որը պետական կառույցներում մարդիկ ուներ: Եվս մի …

կարդալ ավելին

«Արեւմուտքը պետք է բացի աչքերը»

10.05.2005

Ժողովրդավարական երկրների կառավարություններն ու ղեկավարները չափազանց հանդուրժող են Ռուսաստանի նախագահի եւ նրա ռեժիմի նկատմամբ։ Նրանք վարկաբեկում են իրենց՝ խճճվելով կրկնակի ստանդարտների քաղաքականության մեջ։ Օրինակ՝ նրանք Ռուսաստանին ավելի լավ են վերաբերվում, քան Բելառուսին, այն դեպքում, երբ երկու յադ ռեժիմների միջեւ տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Եթե ավելի հեռուն նայենք, այդօրինակ պրագմատիզմը՝ սկզբունքների առեւտուրը գազի կամ նման …

կարդալ ավելին

Ինչով են զբաղվում Փարիզում

10.05.2005

Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցությունը ստիպված էր հրաժարվել Քրիսթին Ուիթլիի թեկնածությունն առաջադրելուց, այն բանից հետո, երբ պարզվեց, որ ինչ-որ ժամանակ նա Փարիզում պոռնկությամբ է զբաղվել։ 55-ամյա Քրիսթին Ուիթլին ավարտել է Օքսֆորդի համալսարանը եւ վերապատրաստում անցնելուց հետո փաստաբան էր Լոնդոնի դատարաններից մեկում։ Նա պատգամավորության թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների յոթ հոգանոց ցուցակի միակ կինն էր։ Կուսակցության ղեկավարները …

կարդալ ավելին

Սխալ եղանակի համար

10.05.2005

Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովը սպառնացել է մեծ տուգանքների տակ գցել օդերեւութաբաններին, ովքեր մայրաքաղաքի եղանակի ոչ ճիշտ կանխատեսումներ են անում։ Դա խախտում է քաղաքի եւ նրա բնակիչների բնականոն կյանքը։ «Մենք վճարում ենք եւ պետք է ստանանք որակյալ ապրանք։ Դրա փոխարեն, դուք (օդերեւութաբանները) մեզ տալիս եք, ներեցեք ոչ պառլամենտական արտահայտության համար, ինչ-որ տուֆտա։ Եթե դուք չհամաձայնեք ստորագրել …

կարդալ ավելին

Թուրքմենբաշին բարկացել է

10.05.2005

Հունվարի 18-ին Մոսկվայի ճանապարհին մի «Ժիգուլի» սահելով դուրս էր եկել հանդիպակաց գիծ ու հարվածել «Վոլվո» մեքենային։ «Ժիգուլու» երկու ուղեւորից մեկը մահացել էր տեղում, իսկ մյուսն անգիտակից վիճակում հիվանդանոցում էր։ Հետաքննությունը պարզել էր, որ կատարվածը դժբախտ պատահար է։ Իսկ Նուրմուհամեդ Խանամովը հայտարարում է, որ դա քաղաքական սպանություն է։ Զոհերը Խանամովի երկու որդիներն էին։ Ո՞վ է Նուրմուհամեդ …

կարդալ ավելին

Հիմա էլ ղազախները

10.05.2005

Ղարաբաղյան հիմնախնդիրը մոտ ժամանակներս կգտնի իր արդար լուծումը: Ըստ Բաքվի «525-րդ» թերթի, այդ մասին hայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ղազախստանի դեսպան Օլժաս Սուլեյմանովը Ռուսաստանի ադրբեջանական եւ ղազախական համայնքների ներկայացուցիչների, երկրի հասարակական-քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել էր Մոսկվայում՝ Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի ԱՊՀ կենտրոնի նախաձեռնությամբ: «Ոչնչով չի կարելի արդարացնել հունվարի 20-ի ողբերգությունը եւ Խոջալուի ցեղասպանությունը»,- հայտարարել է …

կարդալ ավելին

Բաքուն լծակներ ունի

10.05.2005

Հայկական տանկերը Վրաստանում վերանորոգելու հարցը սպառնում է էլ ավելի բարդացնել Հարավային Կովկասի անկայուն իրավիճակը: Ինչպես հաղորդում է «ԹՏպվվՏ-տՐՏՎօՔսպվվՌռ ՍցՐՖպՐ»-ը՝ Ադրբեջանի խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալիմամեդ Նուրիեւը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայկական տանկերը Վրաստանում վերանորոգելու մասին ինֆորմացիան համարել է շատ լուրջ: Նա վստահ է, որ եթե դեպքերը զարգանան Ադրբեջանի համար անցանկալի …

կարդալ ավելին

Եվս մի ավիաընկերություն

10.05.2005

Գերմանական LUFTHANSA ավիաընկերությունը քննարկում է Մյունխեն-Երեւան չվերթ բացելու հարցը: Այս մասին հայտնել է Հայաստանի տուրօպերատորների միության գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը: Նրա խոսքերով՝ այս հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով վերջերս Հայաստան է այցելել ավիաընկերության պատվիրակությունը, սակայն ծրագիրը դեռ գտնվում է քննարկման փուլում: «Մենք ողջունում ենք հայկական շուկայում եւս մի ավիափոխադրողի հայտնվելու հեռանկարը։ Ինչքան շատ ավիաընկերություններ Հայաստանը կապեն Եվրոպայի …

կարդալ ավելին

«ԳՈՍԶՆԱԿ»-ում են սովորել

10.05.2005

Լիտվական քրեական խմբավորումները հեղեղել են Եվրոպան վարպետորեն կեղծված եվրոյով, բարձրորակ կեղծ անձնագրերով եւ ֆինանսական փաստաթղթերով։ Մերձբալթյան դրամանենգներից շատերը խորհրդային տարիներին զբաղվել են փողերի պատրաստմամբ «Գոսզնակ»-ում։ «Նրանց կեղծած դրամներից մի քանիսն այնպիսի պրոֆեսիոնալիզմով են պատրաստված, որ նույնիսկ փորձագետներն են դժվարությամբ տարբերում իսկականներից»,- ասում է ոստիկանության մի սպա։ Որպես զբոսաշրջիկ Մեծ Բրիտանիայում հայտնվելը վերջերս ԵՄ անդամ դարձած …

կարդալ ավելին

Բիզնեսի եւ քաղաքականության բույրը

10.05.2005

Կցանկանայի՞ք օգտագործել «Բեն Լադեն» օծանելիք։ Դա հնարավոր կլինի մի քանի շաբաթից «Յեյսլամ» բույրի շնորհիվ, որը ստեղծել է տխրահռչակ Ուսամա Բեն Լադենի խորթ եղբայրը։ Կանանց եւ տղամարդկանց համար նախատեսված օծանելիքը ներկայացվել է 2004-ի վերջին Կաննի համաշխարհային սալոնում։ Շվեյցարիայում բնակվող բիզնեսմեն Յեյսլան Բեն Լադենը 500 հազար եվրո է ներդրել այս օծանելիքի պատրաստման գործում։ Նախապես որոշված էր օծանելիքը …

կարդալ ավելին

ԷՍԷՍ-ականներ ԿՀՎ-ում

10.05.2005

Այն, որ ռազմական հանցագործ նացիստները պատերազմից հետո աշխատում էին ամերիկյան հատուկ ծառայությունների համար, գաղտնիք չէ։ Նախկին էսէսականներն ու գեստապոյի գործակալները տաքուկ տեղեր գտան հաղթող պետությունների, այդ թվում նաեւ` ստալինյան ԽՍՀՄ-ի լրտեսական ծառայություններում։ Քսան տարի տեւած սառը պատերազմի շրջանում ոչ Վաշինգտոնում, ոչ Լոնդոնում, ոչ Փարիզում, ոչ էլ Մոսկվայում ուշադրություն չէին դարձնում գերմանացի լրտեսների անցյալի վրա։ Հիմա …

կարդալ ավելին

Բուշ-Հիտլեր։ Հավասարության նշան

10.05.2005

Ամերիկացի ուսանողը գեղարվեստական մրցանակ եւ «գերազանց» գնահատական է ստացել իր ուսուցչից` աբստրակտ մի կոլաժի համար, որում համադրված են նացիստական սվաստիկան, Ադոլֆ Հիտլերի մտքերը, ամերիկյան դրոշը, ամերիկյան բանակի համազգեստով խաղալիք զինվորները եւ նախագահ Բուշի դիմանկարը։ Ռոդ-Այլենդցի 17-ամյա Ջեֆրի Իդենը պնդում է, որ ինքը փորձել է համեմատել ԱՄՆ-ի պատերազմը Իրաքում գերմանական նվաճողականության հետ, բայց հավասարության նշան չի …

կարդալ ավելին