Հիմա էլ ղազախները

10/05/2005

Ղարաբաղյան հիմնախնդիրը մոտ ժամանակներս կգտնի իր արդար լուծումը: Ըստ Բաքվի «525-րդ» թերթի, այդ մասին hայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ղազախստանի դեսպան Օլժաս Սուլեյմանովը Ռուսաստանի ադրբեջանական եւ ղազախական համայնքների ներկայացուցիչների, երկրի հասարակական-քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել էր Մոսկվայում՝ Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի ԱՊՀ կենտրոնի նախաձեռնությամբ:

«Ոչնչով չի կարելի արդարացնել հունվարի 20-ի ողբերգությունը եւ Խոջալուի ցեղասպանությունը»,- հայտարարել է Օ.Սուլեյմանովը, ավելացնելով, որ «1990 թվականի հունվարի 20-ին անողոք հաշվեհարդար է իրականացվել Բաքվի բնակչության նկատմամբ»: «Նա անդրադարձել է նաեւ Խոջալուի ցեղասպանությանը եւ տեղեկացրել այդ հանցագործությունների վրա համաշխարհային հանրության ուշադրությունը գրավելուն նպատակաուղղված աշխատանքի մասին», – հաղորդում է թերթը: