Կցանկանայի՞ք օգտագործել «Բեն Լադեն» օծանելիք։ Դա հնարավոր կլինի մի քանի շաբաթից «Յեյսլամ» բույրի շնորհիվ, որը ստեղծել է տխրահռչակ Ուսամա Բեն Լադենի խորթ եղբայրը։ Կանանց եւ տղամարդկանց համար նախատեսված օծանելիքը ներկայացվել է 2004-ի վերջին Կաննի համաշխարհային սալոնում։ Շվեյցարիայում բնակվող բիզնեսմեն Յեյսլան Բեն Լադենը 500 հազար եվրո է ներդրել այս օծանելիքի պատրաստման գործում։ Նախապես որոշված էր օծանելիքը կոչել «Բեն Լադեն», բայց վերջապես եկան այն եզրակացության, որ ավելի ճիշտ կլինի` անվանել «YB»։ Եթե առաջին 60 հազար սրվակը հաջողությամբ վաճառվի, Յեյսլամը կշարունակի արտադրությունն ու այդ նշանով կթողարկի նաեւ այլ ապրանքներ։
Գրեթե միաժամանակ Ռուսաստանում հայտնվեց «Վլադիմիր Ժիրինովսկի» օծանելիքը, որը կրում է ուլտրաազգայնական կուսակցության առաջնորդի անունը։ Օղուց, գարեջրից, պրյանիկներից, կարամելից եւ երաժշտական սկավառակից հետո Ժիրինովսկին թողարկում է իր անունը կրող օծանելիք, որն ունի «տղամարդկային հիմնական որակները»։ Ժիրինովսկին շուկա դուրս եկած առաջին ռուս քաղաքական գործիչը չէ։ Արդեն երկու տարի մեծ պահանջարկ ունի «Մեր» օծանելիքը, որի վրա պատկերված է Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովը։
Իսկ շվեդները 2004 թվականին աշխարհի 65 երկրում, բայց ոչ Ֆրանսիայում, սկսել են թողարկել Կառլ 16-րդ Գուստավի եւ Սիլվիի անուններով օծանելիք, որն արտադրում է «Օրիֆլեյմ» ընկերությունը։ Մինչեւ զանգվածային թողարկումը դրանք ներկայացվում էին հուշանվերների խանութներում։ Օծանելիքի վաճառքից ստացված եկամտի մի մասը գնում է Միջազգային մանկական ֆոնդին, որը 1999-ին ստեղծել է թագուհի Սիլվիան։
Տ.Պ.