աշխարհ

Հեղափոխության պտուղները

12.05.2005

«Կոռուպցիան, մեքենայություններն ու բիզնեսում անձնական կապերի օգտագործումն Ուկրաինայի գլխավոր հիվանդություններն են»,- հայտարարել է նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւ ասել, որ երկիրը դրանք ժառանգել է նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայից։ Յուշչենկոյի համար կոռուպցիայի դեմ պայքարն ամենաառաջնահերթն է։ Նա երկրի պաշտոնյաներին արգելել է ընդունել նվերներ, որոնց արժեքը բարձր կլինի 12 ֆունտից։ Արգելել է նաեւ գործարար շահեր հետապնդելն ու պարտավորեցրել …

կարդալ ավելին

ԱՊՀ։ քաղաքակիրթ ապահարզան

12.05.2005

Ղրղըզստանում կրքերը նոր էին մարել, երբ անցած կիրակի լրատվական գործակալությունները հաղորդագրություններ տարածեցին Մինսկում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերի մասին։ Ցուցարարները պահանջում էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։ «Ընդդիմությունը միանգամայն պարզ ազդանշան է տալիս Արեւմուտքին, Ռուսաստանին եւ սեփական կառավարությանը,- հայտարարել է ընդդիմության առաջնորդներից մեկը։ -Մեր նպատակը Բելառուսում հեղափոխություն սկսելն է»։ Գրեթե միաժամանակ Ուզբեկստանում ընդդիմադիր մի քանի …

կարդալ ավելին

Չինգիզ Այթմատովը պաշտպանում է ընդդիմությանը

12.05.2005

Նախկին ԽՍՀՄ-ում քաջ հայտնի ղրղըզ գրող Չինգիզ Այթմատովը Ղրղըզստանի դեսպանն է Բրյուսելում։ Ընդդիմության նկատմամբ նրա ընդգծված համակրանքը երկրի վերնախավի բավական մեծ մասին անցկացրեց ընդդիմության կողմը։ «Ես չեմ միացել ընդդիմությանը։ Ես միշտ եղել եմ ժողովրդավարության եւ ժողովրդի կողմից։ Թեեւ Ակաեւի ռեժիմն էլ սկզբում ժողովրդավարական էր, բայց վերջին շրջանում այն գնալով կանգնեց ավտորիտարիզմի վտանգավոր ուղու վրա։ Իշխանափոխությունը, …

կարդալ ավելին

Ցանկացած օտարերկրյա նավ կգնդակոծվի ու ջրասույզ կարվի

12.05.2005

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը Մոսկվայից վերադառնալուց հետո՝ մարտի 21-ին, մամուլի ասուլիս էր հրավիրել: Նա հայտնեց, որ հանդիպումներ է ունեցել տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների, Անվտանգության խորհրդի, Մոսկվայի քաղաքապետի, ռուսական ու աբխազական գործարարների հետ: Քննարկվել են տնտեսական ու քաղաքական հարցեր: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հետ հանդիպման ժամանակ բարձրացվել է Գուդաուտա քաղաքում նախկին խորհրդային ռազմակայանների բազայի վրա …

կարդալ ավելին

Լոս Անջելեսի հայ համայնքը երկփեղկված է

12.05.2005

Գլենդելի բնակիչների կյանքում վերջին ժամանակներս քաղաքական ակտիվություն է նկատվում. ապրիլի 5-ին այստեղ տեղի են ունենալու տեղական քաղաքային մարմինների ընտրություններ: Եվ, ինչպես արդեն գլխի եք ընկնում, թեկնածուների մեծ մասը մեր հայրենակիցներն են, որոնց միջեւ էլ հիմնականում ծավալվելու է նախընտրական պայքարը: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ կամ մամուլի էջերում՝ նրանցից յուրաքանչյուրը գլենդելցիներին խոստանում է բարելավել քաղաքային իշխանությունների աշխատանքն ու …

կարդալ ավելին

Առայժմ անգույն հեղափոխություն

12.05.2005

Ղրղըզստանի իրադարձություններին պետք է անուն տալ, որը նման կլինի Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած հաջող հեղափոխություններին։ Կիրգիզական հեղափոխությունը վտանգավոր շրջափուլում է։ Եվ եթե մինչեւ վերջերս կային փոքրաթիվ զոհեր, հիմա այն կարող է դառնալ իսկական քաղաքացիական պատերազմ եւ վերածվել Հյուսիսի ու Հարավի հակամարտության։ Հյուսիսի բնակչությունը հիմնականում ղրղըզներ են, իսկ հարավում ապրում են մեծ թվով ուզբեկներ։ Մի …

կարդալ ավելին

Իլիաս Ահմադով։ Տարագիր նախարարը

12.05.2005

Չեչեն գրոհայինների 44-ամյա առաջնորդ Իլիաս Ահմադովը չափազանց հաճախ է բնակարաններ փոխում, քանի որ 1999-ին Չեչնիայից դուրս գալուց հետո նա շարունակում է մնալ ռուսական հատուկ ծառայությունների նշանառության տակ։ Անցնելով երկրից երկիր, ի վերջո նա հանգրվանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ, չնայած մի շարք քաղաքական գործիչների երաշխավորությանը, հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունների համատեղ ջանքերին, դեռեւս քաղաքական ապաստան չի …

կարդալ ավելին

Չինական Արմենիկում

12.05.2005

Չինաստանում սկսվել են ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա: 20-ամյա մի երիտասարդ արդեն պատրաստակամություն է հայտնել մասնակցելու փորձարկմանը: Նրան կհետեւեն եւս յոթ հոգի, որոնցից չորսը կանայք են: Ընդհանուր առմամբ, պլանավորվում է ընդգրկել 18-50 տարեկան հասակի 49 մարդու: Պատվաստանյութի փորձարկումները կընթանան երեք փուլով՝ ըստ ընդունված կարգի: Առաջին փուլը կտեւի 14 ամիս: Աշխարհում տվյալ պահի դրությամբ …

կարդալ ավելին

Ոստիկանները անեկդոտների հերոսներ են

12.05.2005

Վիլնյուս քաղաքի Ոստիկանությունը հայտարարել է իրավապահ մարմինների մասին պատմող անեկդոտների մրցույթ: Մինչեւ հունիսի 1-ը յուրաքանչյուր ցանկացող կարող է իր անեկդոտն ուղարկել Վիլնյուսի Ոստիկանության կոմիսարիատ: Ամենասրամիտ անեկդոտի հեղինակին կորոշի լատվիական դերասաններից եւ իհարկե ոստիկաններից բաղկացած ժյուրին: Իսկ հաղթողին կտրվի հետաքրքիր մի մրցանակ՝ երթեւեկության մանր խախտումներ անելուց անպատիժ մնալու երաշխիք: Ն. Հ.

կարդալ ավելին

Եկեք, նայեք

12.05.2005

«Թուրքիան պատրաստ է ստանձնելու, այսպես կոչված, «Հայկական հարցի» պատմական պատասխանատվությունը»,- իր քաղաքական ընդդիմադիր Դենիզ Բայկալի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը։ Նա ասել է, որ Թուրքիան կբացի իր արխիվները նրանց համար, ովքեր պնդում են, թե ցեղասպանությունը պատմական փաստ է։ Էրդողանը կոչ է արել` բոլոր կողմերին մատչելի դարձնել արխիվային նյութերը։ Երկու քաղաքական գործիչն …

կարդալ ավելին

Կարճ թռիչք դեպի Եվրոպա

12.05.2005

Եվրոպայի վերջին կոմունիստ ղեկավարն անկասկած ժողովրդավարական հասունության քննություն բռնեց։ Ընտրություններին մասնակցած միջազգային դիտորդները հաստատել են, որ Մոլդովան մարտի 6-ին հիմնականում հասել է այն չափանիշերին, որոնք ընդունված են Արեւմտյան Եվրոպայում` խորհրդարանական ընտրությունների համար։ Արեւմուտքին միանգամայն ձեռնտու է հաղթանակը Կոմունիստական Կուսակցության, որը ղեկավարում է նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինը, հատկապես այն բանի համար, որ նա երես է թեքել …

կարդալ ավելին

Ռուսներին չեն սիրում

12.05.2005

Վրաց պատգամավորների Ռուսաստանին ներկայացրած վերջնագիրը Մոսկվայում ընդունվել է որպես ապտակ։ Վրաստանի խորհրդարանը գործադիր իշխանությունից պահանջել է սանկցիաներ կիրառել Բաթումիում եւ Ախալքալաքում գտնվող ռուսական ռազմական բազաների դեմ, եթե Մոսկվան մինչեւ մայիս չստորագրի զորքերի դուրսբերման գրաֆիկը։ Գրեթե միաժամանակ Վրացի ուսանողների միությունը հայտարարել է, որ հազարավոր երիտասարդներ, ի պաշտպանություն Ազգային ժողովի որոշման, պատրաստ են ցույցեր եւ հացադուլներ սկսելու։ …

կարդալ ավելին

Իսլամի եւ Չեչնիայի նահատակը

12.05.2005

Անցած շաբաթ սպանվեց Չեչնիայի վարչապետ եւ ապստամբների առաջնորդ Ասլան Մասխադովը։ Շաբաթվա վերջին ռուսական անվտանգության ուժերը Չեչնիայում սպանեցին Քանթաշ Մանսարովին։ Նա, ինչպես հաղորդվում է, ձերբակալվելիս դիմադրել է։ Չեչենական դիմակայությունը չի ընկրկում քաղաքական սպանություններից։ Նրա ահաբեկչական թեւն իր վրա է վերցնում ամենաչարամիտ ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը։ Այսուհանդերձ, դա Ռուսաստանի իշխանություններին եւ նրա դաշնակիցներին ոչ մի իրավունք չի տալիս …

կարդալ ավելին

Ժիրինովսկին իմիջմեյքըր չունի՞

12.05.2005

Վ. Ժիրինովսկին հայտնի է իր հռետորական եւ դերասանական վարպետությամբ։ Մոսկվայի հայերն ասում են, որ ադրբեջանական պատվիրակության կամ լրատվամիջոցների հետ հանդիպելիս նա ադրբեջանցիների կողմից է խոսում, հայերի հետ հանդիպելիս՝ հայերի կողմից։ Նա հայերին կոչ էր անում Ռուսաստանի հետ քայլել, քանի որ այս տարածաշրջանում եւ առհասարակ ամբողջ աշխարհում միայն Ռուսաստանի հետ է հեռանկար տեսնում Հայաստանի համար։ Այն …

կարդալ ավելին

Իշխանությունները միշտ պետք է պատրաստ լինեն

12.05.2005

«Էֆեկտիվ քաղաքականության հիմնադրամի» նախագահ Գլեբ Պավլովսկին, որը հմտացել է տարածաշրջանում Վրաստանի, Ուկրաինայի հեղափոխական, նախագահական ընտրությունների PR գործընթացներում, Հայաստանում հնարավոր հեղափոխության մասին ասաց. «Ես, իհարկե, չէի ցանկանա արտահայտվել Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին։ Ինչ վերաբերում է հեղափոխությանը, ապա դա այսօր մոդայիկ քաղաքական թեմա է։ …Ես կարծում եմ՝ հեղափոխությունը եւ արտահերթ նախագահական ընտրությունները տարբեր բաներ են։ Իսկ արտահերթ …

կարդալ ավելին

Ոչ թե ֆորպոստ, այլ շտեմարան

12.05.2005

ՌԴ նախագահ Վ. Պուտինի օգնական Սերգեյ Պրիխոդկոն ներկայացրեց Պուտինի առաջիկայում Հայաստան կատարելիք աշխատանքային այցի պրոտոկոլային մասը: Նա հիմնականում խուսափում էր հարցերին կոնկրետ պատասխանելուց, բայց իր դժգոհությունն արտահայտեց Իրաք խաղաղարար զորախումբ ուղարկելու կապակցությամբ. «Ուզեցիք՝ ուղարկեցիք, առանց որեւէ մեկին հարցնելու՝ Իրաք գնացիք»։ Ի պատասխան ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հայտարարությանը, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է, Վ. Պուտինի …

կարդալ ավելին

Թատրոնը կսեփականաշնորհվի՞

12.05.2005

«Ինչո՞ւ կարելի է ռազմական կամ արդյունաբերական գործարանները սեփականաշնորհել, իսկ թատրոնը՝ ոչ: Մենք հոգնել ենք պետությունից կախված լինելուց»,- ասել է Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը, որը լուրջ մտադրություն ունի իր թատրոնը մասնավոր դարձնել: Թեեւ մշակութային օջախները սեփականաշնորհման ենթակա չեն, Կ. Ռայկինը համոզված է՝ օրենքը շրջանցելու ձեւեր կգտնվեն: Եթե իր ցանկությունը իրականանա, «Սատիրիկոնը» կդառնա առաջին …

կարդալ ավելին

Փակվելու է Մոսկվայի Մեծ թատրոնը

12.05.2005

Սույն թվականի հուլիսի 1-ից փակվելու է Մոսկվայի Մեծ թատրոնը, քանի որ թատրոնի շենքը գտնվում է վթարային վիճակում: 150 տարի առաջ կառուցված շենքը դեռ երբեք չէր դադարել գործել, իսկ այժմ հարկավոր է լուրջ եւ հիմնովին վերանորոգման աշխատանքներ կատարել: Մեծ թատրոնը նախատեսվում է բացել 2008 թվականին:

կարդալ ավելին

Կանանց սպանել չի կարելի

12.05.2005

Կանանց միջազգային օրվա նախօրեին Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան որոշել էր կանանց անսովոր մի նվեր անել՝ դադարեցնել կանանց արժանապատվությունը ստորացնող օրենքի կիրառումը: Խոսքը գնում է «պատվի համար» կանանց սպանությունների մասին: Սկսած 1940 թվականից` տղամարդկանց թույլատրվում էր անպատիժ սպանել իրենց կանանց, եթե վերջիններիս դավաճանության փաստը ապացուցված էր: Իրենց կանանց սպանած տղամարդիկ հաճախ դատարանի հենց …

կարդալ ավելին

Պատերազմի ստվերի տակ ապրողները

12.05.2005

«Սուդան» թարգմանաբար նշանակում է` «Սեւերի երկիր»։ Լինելով Աֆրիկայի ամենամեծ պետությունը, որի բնակչությունը 34 մլն-ի է հասնում, եւ ունենալով հարուստ բնական ռեսուրսներ, Սուդանը մնում է աղքատության եզրին կանգնած երկիր՝ արտադրություն համարյա թե չկա, իսկ մարդկանց զարգացման ցուցանիշը շատ ցածր է։ Եգիպտոսից ներխուժած արաբները գրավել են Սուդանի հյուսիսային մասը եւ ձեւավորել արաբական կառավարություն։ 1983 թվականից Սուդանը պաշտոնապես …

կարդալ ավելին