Չինաստանում սկսվել են ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա: 20-ամյա մի երիտասարդ արդեն պատրաստակամություն է հայտնել մասնակցելու փորձարկմանը: Նրան կհետեւեն եւս յոթ հոգի, որոնցից չորսը կանայք են: Ընդհանուր առմամբ, պլանավորվում է ընդգրկել 18-50 տարեկան հասակի 49 մարդու: Պատվաստանյութի փորձարկումները կընթանան երեք փուլով՝ ըստ ընդունված կարգի: Առաջին փուլը կտեւի 14 ամիս: Աշխարհում տվյալ պահի դրությամբ փորձարկվում են ՁԻԱՀ-ի դեմ պայքարող 35 տարբեր պատվաստանյութեր: Դրանք բոլորը գտնվում են փորձարկման առաջին փուլում, սակայն հայտնի չէ, թե դրանցից որը կդառնա 20-րդ դարի չարիքից փրկվելու միջոց:
Մ. Վ.