Փակվելու է Մոսկվայի Մեծ թատրոնը

12/05/2005

Սույն թվականի հուլիսի 1-ից փակվելու է Մոսկվայի Մեծ թատրոնը, քանի որ թատրոնի շենքը գտնվում է վթարային վիճակում: 150 տարի առաջ կառուցված շենքը դեռ երբեք չէր դադարել գործել, իսկ այժմ հարկավոր է լուրջ եւ հիմնովին վերանորոգման աշխատանքներ կատարել: Մեծ թատրոնը նախատեսվում է բացել 2008 թվականին: