Ժիրինովսկին իմիջմեյքըր չունի՞

12/05/2005 Սաթիկ ՍԵՅՐԱՆՅԱՆ, Մոսկվա-Երեւան

Վ. Ժիրինովսկին հայտնի է իր հռետորական եւ դերասանական վարպետությամբ։ Մոսկվայի հայերն ասում են, որ ադրբեջանական պատվիրակության կամ լրատվամիջոցների հետ հանդիպելիս նա ադրբեջանցիների կողմից է խոսում, հայերի հետ հանդիպելիս՝ հայերի կողմից։ Նա հայերին կոչ էր անում Ռուսաստանի հետ քայլել, քանի որ այս տարածաշրջանում եւ առհասարակ ամբողջ աշխարհում միայն Ռուսաստանի հետ է հեռանկար տեսնում Հայաստանի համար։ Այն հարցին, թե ունի՞ արդյոք իր իմիջմեյքըրը, նա պատասխանեց. «Ոչ, ինձ ոչ ոք պետք չէ, ես ինքս եմ ամեն ինչ անում, միայն վերլուծաբաններ ունեմ։ Իմիջմեյքըրներ թույլերին են պետք, Արեւմուտքում աջակցություն փնտրում են թույլերը, ինձ ոչ մեկի աջակցությունը պետք չէ»։