Կանանց միջազգային օրվա նախօրեին Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան որոշել էր կանանց անսովոր մի նվեր անել՝ դադարեցնել կանանց արժանապատվությունը ստորացնող օրենքի կիրառումը: Խոսքը գնում է «պատվի համար» կանանց սպանությունների մասին: Սկսած 1940 թվականից` տղամարդկանց թույլատրվում էր անպատիժ սպանել իրենց կանանց, եթե վերջիններիս դավաճանության փաստը ապացուցված էր: Իրենց կանանց սպանած տղամարդիկ հաճախ դատարանի հենց առաջին լսումների ժամանակ ազատ էին արձակվում, քանի որ պատիվը պաշտպանելը համարվում էր անմեղության գրավական: