Եկեք, նայեք

12/05/2005

«Թուրքիան պատրաստ է ստանձնելու, այսպես կոչված, «Հայկական հարցի» պատմական պատասխանատվությունը»,- իր քաղաքական ընդդիմադիր Դենիզ Բայկալի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը։ Նա ասել է, որ Թուրքիան կբացի իր արխիվները նրանց համար, ովքեր պնդում են, թե ցեղասպանությունը պատմական փաստ է։ Էրդողանը կոչ է արել` բոլոր կողմերին մատչելի դարձնել արխիվային նյութերը։ Երկու քաղաքական գործիչն էլ առաջարկել են թուրք եւ հայ պատմաբանների մասնակցությամբ ստեղծել համատեղ հանձնաժողով՝ 1915 թվականի իրադարձություններն ուսումնասիրելու համար։ Նման նախաձեռնություն պաշտոնական Անկարան հանդես է բերել նաեւ նախկինում, նորությունը հիմա այն է, որ առաջարկվում է մասնագետների առաջ բացել ոչ միայն Թուրքիայի, Հայաստանի եւ ԽՍՀՄ պետական արխիվները, այլեւ` Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի։ Նորություն է նաեւ այն, որ Անկարան առաջարկում է իր պատմության մութ էջերի հետաքննությունն անցկացնել անկախ ատյանի, օրինակ, ՅուՆԵՍԿՕ-ի, հովանավորությամբ։

Տ.Պ.