Թատրոնը կսեփականաշնորհվի՞

12/05/2005

«Ինչո՞ւ կարելի է ռազմական կամ արդյունաբերական գործարանները սեփականաշնորհել, իսկ թատրոնը՝ ոչ: Մենք հոգնել ենք պետությունից կախված լինելուց»,- ասել է Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը, որը լուրջ մտադրություն ունի իր թատրոնը մասնավոր դարձնել: Թեեւ մշակութային օջախները սեփականաշնորհման ենթակա չեն, Կ. Ռայկինը համոզված է՝ օրենքը շրջանցելու ձեւեր կգտնվեն: Եթե իր ցանկությունը իրականանա, «Սատիրիկոնը» կդառնա առաջին ռուսական խաղացանկային թատրոնը, որն ինքնակամ կհրաժարվի պետության հովանավորությունից՝ համարելով, որ պետությունն արգելակում է ստեղծագործական աշխատանքը: