Ջորջ Բուշի երդման օրը ԱՄՆ մայրաքաղաքն աշխարհի ամենաանվտանգ վայրն էր, չնայած իրադրությունը թեթեւակիորեն ռազմական դրություն էր հիշեցնում։ Ոչ վաղ անցյալում անցկացված հասարակական հարցման մեծ թվով մասնակիցներ ճակատագրի հեգնանքով գտնում են, որ Բուշի վերընտրությունից հետո վտանգն աշխարհում մեծացել է։ Հարցումը, որը BBC-ի պատվերով անցկացրել էր GlobeScan ընկերակցությունը, ցույց է տալիս, որ հարցվածների 58%-ի կարծիքով Բուշի վերընտրվելուց …
կարդալ ավելինՆախազգուշական գրությունների հեղինակների երեւակայությունը սահման չունի։ Այդ է վկայում Spiegel-Online-ի ընթերցողներից ստացված անիմաստ նախազգուշացումների հավաքածուն։ «Մի օգտվեք ֆենից քնի մեջ», «Խնդրում ենք չխմել այս մոտոցիկլով երթեւեկելիս», «Մի լողացրեք կատվին լվացքի մեքենայում» եւ այլն։ Spiegel-Online-ի կոչին արձագանքել է ավելի քան հարյուր ընթերցող եւ ուղարկել իրենց սիրելի արտահայտությունները։ Ոչ գիտական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիմար նախազգուշացումների …
կարդալ ավելինԳիտնականները ահազանգում են, որ Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկին՝ Վենետիկին վտանգ է սպառնում: Վենետիկի ջրանցքները ծանծաղ են դառնում՝ ծովի մակարդակի հետ համեմատած՝ ջուրը 80 սմ իջել է: Օդերեւութաբաններն ասում են, որ մեղավոր են նորալուսինը եւ մակընթացությունները: Վենետիկի քաղաքապետարանը մտահոգված է. շուտով սկսվելու է Վենետիկի հայտնի դիմակահանդեսը, իսկ բազմաթիվ զբոսաշրջիկներ կարող են եւ չհրապուրվել անջուր Վենետիկով: Այսօր …
կարդալ ավելինԲիզնեսմեն եւ Ուկրաինայի Վերխովնայա ռադայի պատգամավոր Վիկտոր Պինչուկը, որը նաեւ Լեոնիդ Կուչմայի փեսան է, ֆինանսավորելու է լայնածավալ վավերագրական ֆիլմ: Ֆիլմը պատմելու է Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, իսկ ավելի ստույգ՝ Կիեւի շրջակայքում գտնվող Բաբիյ Յառ տեղանքում 1941 թվականին կատարված հրեաների մասսայական սպանության մասին: Ֆաշիստները մեկ օրվա ընթացքում 30.000 հրեա էին գնդակահարել: …
կարդալ ավելինBBC հեռուստառադիոընկերությունն աշխարհի 21 երկրներում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի՝ որքանով են պոպուլյար Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ նախագահ Ջորջ Բուշը: Երկրների մեծամասնությունը համարում է, որ Բուշի նախագահ վերընտրվելուց հետո ամբողջ աշխարհում անվտանգության մակարդակը ցածրացել է: Հարցվողների 46%-ը համարում է, որ ԱՄՆ-ը բացասական ազդեցություն ունի աշխարհի վրա: Ամենաբացասական գնահատականները ԱՄՆ-ին տվել են Լատինական Ամերիկայում եւ մուսուլմանական …
կարդալ ավելինԴժվար է հաստատ ասել, թե Ջորջ Սորոսն ուղղակիորեն ինչ կապ է ունեցել Ուկրաինական հեղափոխության հետ, բայց վստահորեն կարելի է պնդել, որ նա եղել է ներշնչանքի աղբյուր։ Արդեն ավելի քան տասը տարի այս մուլտիմիլիարդատերն Ուկրաինայում մի հիմնադրամ է պահում, որը զբաղվում է ժողովրդավարություն ուսուցանելով։ Խոսքն արեւմտյան արժեքների՝ մարդու իրավունքների, իրավական պետության, խոսքի եւ տեղեկացվածության ազատության տարածման …
կարդալ ավելինԱմերիկյան ընկերությունների աշխատակիցների 90%-ն էլեկտրոնային փոստը նայելու եւ նամակներ ուղարկելու վրա օրական ծախսում է 90 րոպե։ 10%-ը հայտարարում է, որ այդ գործն իրենցից խլում է աշխատանքային օրվա կեսը։ ԱՄՆ-ի ֆիրմաների 60%-ը հատուկ ծրագրեր է օգտագործում իր աշխատակիցների դրսից ստացած փոստը վերլուծելու համար։ 21%-ը նույն ձեւով վերահսկում է ներկորպորատիվ գրագրությունը։ Ընկերությունների 21%-ն իր աշխատակիցների ուղարկած ու …
կարդալ ավելինԱՄՆ Հետախուզության ազգային խորհուրդն՝ ի մի բերելով առաջատար փորձագետների կանխատեսումները, փորձել է պարզել, թե ինչպիսին կլինի աշխարհը 2020 թվականին։ Ըստ այս փաստաթղթի, համաշխարհային տնտեսության աճը կշարունակվի՝ 2000 թվականի արդյունքը գերազանցելով 80%-ով։ Բնակչության մեկ շնչի եկամուտը կաճի 50%-ով։ ԱՄՆ-ը ու Եվրոպան կշարունակեն իրենց առաջնորդությունը, սակայն ավելի, քան այսօր, կմեծանա Չինաստանի ու Հնդկաստանի ազդեցությունը։ Ռուսաստանը, Բրազիլիան, ՀԱՀ-ն …
կարդալ ավելին«Ռուսները մեր ներքին քաղաքականությանը մասնակցելու իրավունք չունեն» վերնագրով գերմանական «Sueddeutsche Zeitung» պարբերականին հարցազրույց է տվել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Խոսելով Ուկրաինայի իրադարձությունների մասին՝ նա ասել է. «Մեր երկրներում եղած ժողովրդավարությունը սովետական համակարգի մի այլ ձեւն էր։ Ժամանակ առ ժամանակ ընտրություններ էին լինում, ասում էին, թե խոսքի ազատություն կա, բայց ամեն ինչ, ըստ էության, նույնն էր …
կարդալ ավելինԲելառուսի Տեղեկատվության նախարարությունը մի հրամանագիր է տարածել, համաձայն որի` երկրի ռադիոկայանները 2005 թվականից պետք է հաղորդեն 75% բելառուսական ծագում ունեցող եւ 25% արտասահմանյան երաժշտություն։ Բոլոր ռադիոկայանները սկսել են ստեղծագործական նոր հայեցակարգ մշակել։ Այս համամասնությունը խախտելու դեպքում ռադիոհեռարձակողները կզրկվեն արտոնագրից։ Այսպիսով, Բելառուսի ավտորիտար նախագահ Լուկաշենկոն նոր պատերազմ է հայտարարում Արեւմուտքին։ Կոլխոզի նախկին նախագահը, ով միշտ հպարտանում …
կարդալ ավելինՎրաց-աբխազական բանակցություններն ընդհատվել էին 2004-ի հուլիսին, այն բանից հետո, երբ վրացի սահմանապահները կրակ էին բացել թուրքական նավի վրա, որն ուղղվում էր դեպի աբխազական նավահանգիստ: Բանակցությունները վերսկսելու որոշման մասին հայտարարել է Աբխազիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ Սերգեյ Շամբան: «Մենք պատրաստ ենք մարտին Ժնեւում մասնակցելու «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարեկամներ»-ի հանդիպմանը, որը միավորում է ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն …
կարդալ ավելինՀոլիվուդի ամենահայտնի ռեժիսոր Ստիվեն Սպիլբերգն իր անձնական միջոցներից 1,5 մլն ԱՄՆ դոլար է փոխանցել Հարավ-Արեւելյան Ասիայում ցունամիից տուժած մարդկանց օգնության համար: 1 մլն դոլարով են նաեւ աջակցել դերասանուհի Սանդրա Բալոքը եւ Լեոնարդո դի Կապրիոն: Իսկ հունվարի 5-ին ամերիկյան մի հեռուստաալիք կազմակերպել էր մարաթոն, որի ընթացքում գումար է հավաքվել տարերքի զոհերի համար: Ն.Հ.
կարդալ ավելինՆոր տարին դեռ չսկսված «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունն արդեն հրապարակել է 2004 թվականին մամուլի ազատության վիճակի մասին իր զեկույցը: Ըստ այդ փաստաթղթի, անցած տարվա ընթացքում սպանվել է 53 լրագրող եւ ԶԼՄ աշխատակից, 907-ը ձերբակալվել են, 1460-ը ենթարկվել հարձակումների ու ծեծի: Ինտերնետում նյութեր տեղադրած 107 լրագրող եւ 70 հեղինակ ձերբակալված են եղել: 1995 թվականից ի …
կարդալ ավելինՆապոլեոն Բոնապարտի թագադրության երկուհարյուրամյակի տոնակատարությունները ցույց են տալիս, որ կայսեր ձգողականությունը դեռեւս շատ մեծ է: Երկու դար է անցել այն օրից, երբ Նապոլեոնն իրեն հռչակեց Ֆրանսիայի կայսր: Անցած տարվա վերջին օրերին Նապոլեոնի պաշտամունքը հասավ նոր բարձունքների: Ամբողջ աշխարհից Փարիզ ներխուժեցին հավաքորդների ամբոխները, որպեսզի ձեռք բերեն կայսեր մասունքները` ընդհուպ մինչեւ գուլպաներ, ատամմաքրիչներ ու մեդալներ: Ֆոնտենբլո ամրոցում, …
կարդալ ավելինԱմանորին նախորդած օրերին Ռուսաստանի նախագահը չէր ճգնում: Նա ժամանակ ուներ Վերին պալատի նախագահի հետ բնակարանների շուկայի հարցը քննարկելու եւ կապի նախարարին հիշեցնելու, որ անհրաժեշտ է բարձրացնել փոստատարների աշխատավարձը, բայց վերջին շրջանի ամենանշանակալի քաղաքական իրադարձության առիթով՝ Պուտինը քար լռություն է պահպանում: Ուկրաինայի նախագահական ընտրությունների երրորդ փուլում, Վիկտոր Յուշչենկոյի հաղթանակից հետո, Կրեմլի ղեկավարը ոչ հարկ համարեց մեկնաբանել …
կարդալ ավելինՏոների մասին նոր օրենքը ռուսներին հնարավորություն է տալիս Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան օրերին հանգստանալ հունվարի մեկից մինչեւ տասը: Ըստ բժիշկների, դա կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ, քանի որ տասն օրվա ընթացքում ռուսները, խմելուց բացի, ուրիշ ոչնչով չեն զբաղվելու: Նրանք վստահ են, որ տոների վերջում Ռուսաստանի հիվանդանոցներն ու բանտերը կլցվեն խմելու սեր ունեցող մարդկանցով: Հարբեցողությունը …
կարդալ ավելինԱյսօր ո՞վ չի սիրում տոներ: Սիրում են բոլորը, այդ թվում՝ նաեւ ամերիկացիները: Բայց նրանց վերաբերմունքն օրացույցի կարմիր օրերի նկատմամբ մի փոքր այլ է, քան մերը: Դրանից բացի, ամերիկյան օրացույցում տոներն ավելի շատ են, քան մերում կամ, ասենք, եվրոպականում: Սակայն ամերիկացիների ամենասիրած տոներն են Գոհաբանության օրը, Ծննդյան տոներն ու Նոր տարին: Եթե նկատի ունենանք, որ առաջին …
կարդալ ավելինՈւկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքներով՝ նախագահական ընտրությունների «երրորդ» փուլում հաղթել է ընդդիմության թեկնածու Վիկտոր Յուշչենկոն: Նա ստացել է ընտրողների ձայների 51,99%-ը կամ 15 մլն 115 հազար ձայն: Մյուս թեկնածուն՝ նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը, հավաքել է ձայների 44,19%-ը: Այսպիսով, Յուշչենկոյի եւ Յանուկովիչի ստացած ձայների տարբերությունը կազմել է 7,8 տոկոս: Երեկ արդեն Վիկտոր Յուշչենկոյին շնորհավորել են …
կարդալ ավելինՀախճապակյա ճերմակ պիսուարը, որ կոնցեպտուալ արվեստի ամենավաղ շրջանի ստեղծագործություններից է, ցնցեց անպատրաստ հանրությանը, երբ 1917 թվականին ֆրանսիացի նկարիչ Մարսել Դյուշանն այն ներկայացրեց Նյու Յորքում եւ հայտարարեց. «Սա արվեստ է, որովհետեւ ես եմ դա ասում»: Իսկ հիմա Դյուշանի այդ գործը, համաձայն շատ լուրջ եւ ազդեցիկ 500 մասնագետների շրջանում անցկացված հարցման, համարվել է ժամանակակից արվեստի ամենանշանակալի ստեղծագործություն` …
կարդալ ավելին«Zogby International» ընկերության անցկացրած հետազոտության համաձայն՝ ամերիկացիների 27%-ը համարում է, որ Սանտա Կլաուսը պատկանում է ԱՄՆ դեմոկրատական կուսակցությանը: 21%-ը վստահ է, որ նա քաղաքական հակումներ չունի, իսկ 16%-ի կարծիքով՝ Սանտան հանրապետական է: Միայն 6%-ն է նրան համարում Կանաչների կուսակցության անդամ: Սուրբ Ծննդյան ԱՄՆ-ում հայտնի մեկ այլ կերպար` Գրինչ ահավոր հրեշը համարվում է Հանրապետական կուսակցության կողմնակից: …
կարդալ ավելին