Ամերիկյան ընկերությունների աշխատակիցների 90%-ն էլեկտրոնային փոստը
նայելու եւ նամակներ ուղարկելու վրա օրական ծախսում է 90 րոպե։ 10%-ը
հայտարարում է, որ այդ գործն իրենցից խլում է աշխատանքային օրվա կեսը։
ԱՄՆ-ի ֆիրմաների 60%-ը հատուկ ծրագրեր է օգտագործում իր աշխատակիցների
դրսից ստացած փոստը վերլուծելու համար։ 21%-ը նույն ձեւով վերահսկում է
ներկորպորատիվ գրագրությունը։ Ընկերությունների 21%-ն իր աշխատակիցների
ուղարկած ու ստացած նամակներն օգտագործում է որպես ապացույց, որը կարելի է
օգտագործել դատարանում կամ որը ներքին հետաքննություն սկսելու բավարար
պատճառ է։ Ընկերությունների 35%-ն աշխատակիցների էլեկտրոնային նամակները
պահում է հատուկ արխիվներում։ Այս տվյալները հրապարակել է ePolicy
հետազոտական հաստատությունը։
Տ.Պ.