Յուշչենկոն հաղթեց 52%-ով

04/05/2005

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքներով՝    նախագահական ընտրությունների «երրորդ» փուլում հաղթել է ընդդիմության թեկնածու Վիկտոր Յուշչենկոն: Նա ստացել է ընտրողների ձայների 51,99%-ը կամ 15 մլն 115 հազար ձայն: Մյուս թեկնածուն՝ նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը, հավաքել է ձայների 44,19%-ը: Այսպիսով, Յուշչենկոյի եւ Յանուկովիչի ստացած ձայների տարբերությունը կազմել է 7,8 տոկոս: Երեկ արդեն Վիկտոր Յուշչենկոյին շնորհավորել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, սակայն դրանց թվում դեռեւս բացակայում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը: Հիշեցնենք, որ Յուշչենկոյին առաջինը շնորհավորել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Չնայած Յանուկովիչի նախընտրական շտաբը հայտարարել է, թե «տպավորիչ եւ հիմնավորված» բողոք է ներկայացնելու Ուկրաինայի ԿԸՀ եւ Գերագույն դատարան, սակայն ակնհայտ է, որ դա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ արդեն կայացած ընտրությունների արդյունքների վրա: