«Zogby International» ընկերության անցկացրած հետազոտության համաձայն՝ ամերիկացիների 27%-ը համարում է, որ Սանտա Կլաուսը պատկանում է ԱՄՆ դեմոկրատական կուսակցությանը: 21%-ը վստահ է, որ նա քաղաքական հակումներ չունի, իսկ 16%-ի կարծիքով՝ Սանտան հանրապետական է: Միայն 6%-ն է նրան համարում Կանաչների կուսակցության անդամ:
Սուրբ Ծննդյան ԱՄՆ-ում հայտնի մեկ այլ կերպար` Գրինչ ահավոր հրեշը համարվում է Հանրապետական կուսակցության կողմնակից: Համենայնդեպս, այդպես է կարծում հարցվածների 31%-ը: 24%-ը նրան դեմոկրատ է համարում, իսկ 7%-ը` կանաչ:
Գրինչը բանաստեղծ դոկտոր Զյուսի 1966-ին հրապարակած «Գրինչը, որ գողացավ Սուրբ Ծնունդը» բանաստեղծության հերոսն է: Նա մեկ անգամ չէ դարձել հեռուստատեսային ներկայացումների հերոս: Իսկ 2000 թվականին նկարահանվել է «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» ֆիլմը: