ԱՄՆ-ի հեղինակությունն ընկել է

07/05/2005

BBC հեռուստառադիոընկերությունն աշխարհի 21 երկրներում հարցում է
անցկացրել, որպեսզի պարզի՝ որքանով են պոպուլյար Ամերիկայի Միացյալ
Նահանգները եւ նախագահ Ջորջ Բուշը: Երկրների մեծամասնությունը համարում է,
որ Բուշի նախագահ վերընտրվելուց հետո ամբողջ աշխարհում անվտանգության
մակարդակը ցածրացել է: Հարցվողների 46%-ը համարում է, որ ԱՄՆ-ը բացասական
ազդեցություն ունի աշխարհի վրա: Ամենաբացասական գնահատականները ԱՄՆ-ին
տվել են Լատինական Ամերիկայում եւ մուսուլմանական երկրներում: Բուշից եւ
ԱՄՆ-ից ամենադժգոհները Թուրքիայի քաղաքացիներ են՝ թուրքերի 82%-ը չեն
վստահում ԱՄՆ-ի քաղաքականությանը: Եվրոպայի երկրներից միայն Լեհաստանում
Բուշը մեծ հեղինակություն ունի: