ԱՄՆ Հետախուզության ազգային խորհուրդն՝ ի մի բերելով առաջատար
փորձագետների կանխատեսումները, փորձել է պարզել, թե ինչպիսին կլինի
աշխարհը 2020 թվականին։ Ըստ այս փաստաթղթի, համաշխարհային տնտեսության աճը
կշարունակվի՝ 2000 թվականի արդյունքը գերազանցելով 80%-ով։ Բնակչության
մեկ շնչի եկամուտը կաճի 50%-ով։
ԱՄՆ-ը ու Եվրոպան կշարունակեն իրենց առաջնորդությունը, սակայն ավելի, քան
այսօր, կմեծանա Չինաստանի ու Հնդկաստանի ազդեցությունը։ Ռուսաստանը,
Բրազիլիան, ՀԱՀ-ն ու Ինդոնեզիան կցուցաբերեն տնտեսության աճի բավական
բարձր տեմպեր, ինչը սակայն բավական սահմանափակ աշխարհաքաղաքական էֆեկտ
կունենա։
Էներգակիրների պահանջարկը կամրապնդի Ռուսաստանի ու Եվրոպայի կապերը։
Ռուսաստանի էներգետիկ ներուժը կերաշխավորի երկրի տնտեսության արագ
զարգացումը, բայց միաժամանակ Ռուսաստանը կբախվի ժողովրդագրական մի շարք
խնդիրների՝ ծնելիության ցածր մակարդակ, ՁԻԱՀ-ի համաճարակ, առողջապահության
համակարգի վատ վիճակ։
Առաջիկա 15 տարվա ընթացքում խնդիրներն առավել կսրվեն Ռուսաստանի հարավային
սահմանների մոտ։ Կուժգնանան ահաբեկչությունն ու իսլամական
ծայրահեղականությունը։
Ժողովրդավարությունից դեպի բյուրոկրատական ավտորիտարիզմ Ռուսաստանում
նկատվող տեղաշարժը կնվազեցնի էներգետիկայի ոլորտից դուրս օտարերկրյա
ներդրումներ ունենալու շանսը։ Ռուսաստանը ներքին լուրջ խնդիրներ կունենա
նաեւ Հյուսիսային Կովկասում։
Տ.Պ.