Ստալինի մահվան 52-ամյակի կապակցությամբ անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, որ Ռուսաստանի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին Իոսիֆ Վիսարիոնովիչի գործունեությունը դրական է գնահատում։
Հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 50%-ը երկրի պատմության մեջ Ստալինի կատարած դերը համարում է «անկասկած դրական» կամ «հավանաբար դրական»։ 37%-ը նրա դերը համարում է «անկասկած կամ հավանաբար բացասական», իսկ 13%-ը դժվարացել է որոշակի պատասխան տալ։
1600 հարցվածների 42%-ն այսօր էլ կուզեր կամ դեմ չէր լինի Ստալինի նման ղեկավար ունենալ, նման տարբերակին դեմ է, սակայն, 52%-ը։
Ստալինը կարողացավ Սովետական Միությունը դարձնել արդյունաբերական գերտերություն եւ հաղթել Հիտլերի դեմ պատերազմում, բայց նա է կրում սովետական երկրի եւ Արեւելյան Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիների մահվան պատասխանատվությունը։ Այնպես որ, ոգեւորվել պետք չէ։