Ռուսաստանը չի արտադրում հակաբիոտիկներ

12/05/2005

Ռուսաստանը դադարեցրել է հակաբիոտիկների հումքի արտադրանքը: Արդեն մեկ
ամիս է, ինչ Ռուսաստանում արտադրվում են ոչ թե հայրենական, այլ ներմուծված
հումքից ստացված հակաբիոտիկներ: Մոսկովյան փորձագետների համոզմամբ,
Ռուսաստանին այլեւս ձեռնտու չէ ստեղծել հակաբիոտիկների սուբստանցիա, քանի
որ տեղական դեղագործական ընկերությունները չեն դիմանում Հնդկաստանի ու
Չինաստանի հետ մրցակցությանը: Բացի այդ, շուկայում առկա են մեծ
քանակությամբ կեղծված դեղամիջոցներ: Ըստ ռուսական փորձագետների,
դեղատնային ցանցում առկա կեղծիքների ծավալը կազմում է 7-10%: