Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դուստրը՝ Եվգենյան, ամուսնանում է
անգլիացի երաժշտի հետ: 25-ամյա աղջիկը ապագա ամուսնու հետ ծանոթացել է
Անգլիայում՝ ուսումնառության շրջանում: Հարսնացուն բավականին հարուստ է եւ
սեփական բիզնես ունի: Նրան են պատկանում ունիկալ գրանիտե հանքերը:
Եվգենյան իր մայրիկի նման աշխատում է հետեւել մոդային եւ իր անձնական
մոդելավորողն ունի, ով եւ պատասխանատու է Ուկրաինայի վարչապետի իմիջի
համար: