Նոր ուսումնական տարվա սկզբում Սանկտ Պետերբուրգում բացվելու է «Լրագրող»
արձանը: Այն իրենից ներկայացնելու է գրասեղան եւ աթոռ: Ենթադրվում է, որ
յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է լրագրող դառնալ կամ էլ արդեն հայտնի
լրագրող է, պետք է գա ու այդ սեղանի մոտ նստի: Արձանի հեղինակների
կարծիքով՝ Համալսարանի լրագրության բաժին ընդունվել ցանկացողներն անպայման
պետք է սեղանի մոտ նստեն, որպեսզի զգան, թե ինչ է նշանակում
լրագրությունը: Սեղանի վրա տեղադրված կլինի գրիչ-փետուրը եւ փետրահան արած
բադը, որն անպարտաճանաչ լրագրության խորհրդանիշն է: Արձանը տեղադրվելու է
այն փողոցում, որտեղ տարիներ առաջ թողարկվել է «Քաղաքացի» ամսագիրը, եւ
որի թղթակիցն է եղել Ֆեոդոր Դոստոեւսկին: