Ադրբեջանի ԱԱ նախարարության՝ Ֆիզուլիի շրջանի Բեյուք Բաղմանլի գյուղում
իրականացրած հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է «հայերի հետ
համագործակցելու» մեջ մեղադրվող 20 մարդ: Ադրբեջանական ANS
հեռուստաընկերության տվյալներով՝ բոլոր ձերբակալվածները կապված են
ազգակցական կապերով: Գյուղի բնակիչների խոսքերով՝ ձերբակալվածները դեռ
պատերազմի տարիներից համագործակցում են հայերի հետ: Ըստ տեղեկությունների՝
խմբի ղեկավարն է Լաչինի Գյուլաբերդ գյուղի նախկին բնակիչ Վագիֆ Ջաբարովը,
ով Բեյուք Բաղմանլի գյուղում ոչխարաբուծական խոշոր տնտեսություն ունի:
ANS-ի փոխանցմամբ՝ Վագիֆ Ջաբարովը հայերին է փոխանցել Լաչինի ադրբեջանական
զինված ուժերի դիրքերի ու անձնակազմի մասին տեղեկություններ, որի փոխարեն
հայերը նրան թույլ են տվել օգտագործել Լաչինի ու Շուշիի շրջանի
արոտավայրերը: