Մատնաչափիկի նոր կյանքը

18/11/2005

«Մոսֆիլմում» նկարահանվում է «Խեղճ փոքրիկը» ֆիլմը, որի հիմքում ընկած է «Մատնաչափիկը» հայտնի հեքիաթը: Ֆիլմի ռեժիսորը Եվգենի Գինզբուրգն է, իսկ դերակատարներն իսկական աստղեր են: Խլուրդի դերակատար Արմեն Ջիգարխանյանն ասում է. «Այս ֆիլմը մեր եւ մեր ապրելակերպի մասին է: Կարելի է կյանքը որպես խլուրդ կամ որպես մուկ ապրել»: Ռեժիսորն ասել է, որ ինքը հեքիաթ է նկարահանում, բայց այդ հեքիաթը երեխաների համար չէ: «Հեքիաթի բոլոր հերոսները ցանկանում են ամուսնանալ Մատնաչափիկի հետ, այնպես որ, դա բոլորովին մանկական պատմություն չէ»,- ասել է նա: Ֆիլմում երգ, երաժշտություն, հեգնանք եւ մեր օրերի սպասելիքներ են լինելու: Ֆիլմի հերոսների բոլոր զգեստները պատրաստել է հայտնի մոդելյոր Վալենտին Յուդաշկինը: Անսպասելի կլինի նաեւ «Մատնաչափիկի» ժամանակակից տարբերակի ֆինալը: Փոքրիկ աղջիկը բոլորովին էլ միամիտ եւ անպաշտպան էակ չէ: Նա արագ ծնվել է եւ արագ էլ մեծացել: Նկարահանումները մի քանի օրից ավարտվելու են: