Բրիտանական հեղինակավոր «Economist» հանդեսը հերթական վերլուծական կանխատեսումն է հրապարակել Ադրբեջանի ներքաղաքական ու տնտեսական զարգացումների վերաբերյալ, ըստ որի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կշարունակի ամրապնդել իր դիրքերը եւ տեսանելի ապագայում կմնա իշխանության գլուխ: «Այնուամենայնիվ չի բացառվում, որ քաղաքական դաշտը կտրուկ քայլերով վերակառուցելու Ալիեւի փորձերը հակասություններ առաջացնեն իշխանական վերնախավում»,- նշում են «Economist»-ի վերլուծաբանները: Ըստ նրանց, նախորդ տարի հեղաշրջման …
կարդալ ավելինԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին որսի ժամանակ հրացանից պատահաբար վիրավորել է իր ընկերոջը՝ միլիոնատեր իրավաբան Հարի Ուիթինգթոնին: Լորի որսի ժամանակ պատահած այս միջադեպի հետեւանքով վնասվել է Ուիթինգթոնի այտը, կուրծքը եւ պարանոցը: Նա տեղափոխվել է հիվանդանոց եւ, ըստ վերջին տեղեկությունների, իրեն լավ է զգում:
կարդալ ավելին«Օտարերկրյա դիվանագետները Բաքվում հայտարարել են, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմավարական գործընկերն է եւ կարող է մեծ դերակատարություն ունենալ Իրանի միջուկային ծրագրերը խափանելու գործում»,- գրում է Իսրայելում լույս տեսնող «Ջերուսալեմ փոստ» թերթը: Ամերիկացի անանուն պաշտոնյաները գտնում են, որ Ադրբեջանը կարող է օգտագործել հյուսիսային Իրանում ապրող 20 մլն ադրբեջանցիներին: «Իրանի ադրբեջանցիները կարող են հեղաշրջում առաջնորդել եւ …
կարդալ ավելինԻրավիճակը, որի մեջ հայտնվել են մամուլի վրաստանյան տարածողները, շատ է հիշեցնում նրանց հայ կոլեգաների վիճակը: Հայաստանում վերջերս օրենք էր ընդունվել փոստային կապի մասին: Օրենքի «անմեղ» վերնագիրը մի տեսակ չէր գրավում լրագրողների ուշադրությունը: Եվ, ինչպես պարզվեց, շատ իզուր: Հայ օրենսդիրներն այդ օրենքի մեջ մի կետ էին մտցրել, համաձայն որի` պարբերական մամուլի յուրաքանչյուր տարածող պետք է լիցենզիա …
կարդալ ավելինԹուրքիայի Ուրֆա քաղաքի դատարանը՝ ավելի քան մեկ տարի քննելուց հետո, նախօրեին արդարացրել է «Ակոս» երկլեզու թերթի խմբագիր Հրանտ Դինկին, ով այս անգամ մեղադրվում էր չորս տարի առաջ Ուրֆայի մի գիտաժողովում Թուրքիայի խորհրդանիշներն անարգելու մեջ: Հրանտ Դինկը կտրականապես ժխտում է դա: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան մինչեւ երեք տարի ազատազրկում էր սպառնում: Հ. Դինկը դատավարություններին չի մասնակցել: …
կարդալ ավելին«Մենք բարեկամություն ենք անելու ժողովրդավարական, ոչ թե ֆաշիստական Ռուսաստանի հետ»,- նախօրեին հայտարարել է Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարար Գեորգի Խաինդրավան: ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիկտոր Ալկսնիսի հետ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերի բանավեճում Խաինդրավան ասել է նաեւ, թե ՌԴ-ում այսօր ֆաշիզմ է եւ այնտեղ մարդ են սպանում ազգային պատկանելության համար: Իսկ մինչ այդ Վ. Ալկսնիսը Վրաստանի իշխանություններին …
կարդալ ավելինԿարելի Է վստահորեն ասել, որ Արցախի ազատագրված տարածքներում օտարերկրյա ռազմական ուժեր չեն տեղաբաշխվի անկախ նրանից, թե դրանք որ երկիրը կներկայացնեն՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Ռուսաստանը, ՈՒկրաինան կամ մեկ այլ երկիր։ Ազատագրված տարածքներում օտարերկրյա ռազմական ուժերի առկայության մասին խոսակցությունները եւ քննարկումներն առաջին հերթին եւ հիմնավորապես պայմանավորված են ԱՄՆ-ի կողմից «ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ» ծրագրի իրագործմամբ: Այդ ծրագրի …
կարդալ ավելինՄիջազգային կապերի ամերիկահայ մասնագետ Ռիչարդ Կիրակոսյանը Չեխիայի «Ազատություն» ռադիոկայանին է ներկայացրել իր վերլուծությունը՝ Մոզդոկ-Թբիլիսի գազամուղի պայթյունի եւ Վրաստանի քաղաքականության վերաբերյալ։ Այն թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Միլիոնավոր վրացիների համար նոր տարվա առաջին ամիսն ամենեւին էլ ուրախ չէր։ Վրաստանի բնակչությունը 2 շաբաթ ապրեց էներգետիկ ճգնաժամի մեջ՝ ռեկորդային ցուրտ ջերմաստիճանի եւ առատ ձյան պայմաններում։ Ճգնաժամի պատճառը Մոզդոկ-Թբիլիսի …
կարդալ ավելինԱնցնող շաբաթվա սկզբում Բաքու էին ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Փարիզում փետրվարի 11-12-ը նախատեսվող երկու երկրների նախագահների հանդիպման հարցերը քննարկելու համար: Այստեղ նրանք հանդիպեցին ԱՀ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի, իսկ հետո` նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Բաքվից Երեւան ժամանելով, համանախագահները հանդիպեցին նախ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ (որի հետ քննարկեցին բանակցային գործընթացը, ինչպես նաեւ Հայաստանի …
կարդալ ավելինՎրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին «Նովիե Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է, թե Վրաստանը պետք է վճռական լինի Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ միաժամանակ չդիմի սադրիչ քայլերի: «Կարծում եմ, երկիրը պետք է փորձի հզոր լինել, քանզի պատմությունը վկայում է, որ Ռուսաստանը միայն թույլին է վատ վերաբերվում եւ երբեք այդպես չի վարվում ուժեղի նկատմամբ: Սակայն …
կարդալ ավելինԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին ողջունել է «Թուրքիայի կերպարը սեւացնելու» համար Օրհան Փամուկի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշումը` հաղորդում է Պետդեպարտամենտի կայքը: Ըստ նրա, այն դրական փոփոխություն է Թուրքիայում կարծիքների ազատ արտահայտման համար: «Հույս ունենք` կփակվեն նաեւ մի շարք այլ գրողների եւ լրագրողների դեմ հարուցված համանման գործերը»:
կարդալ ավելինGlobescan սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի եւ Մերիլենդի համալսարանի միջազգային քաղաքականության բաժնի՝ շուրջ 40.000 մարդկանց շրջանում իրականացրած հետազոտության արդյունքները վկայում են, որ աշխարհում ամենադրական իմիջն ունեն Ճապոնիան եւ եվրոպական պետությունները: Ամենաբացասական վարկանիշն ունեցող երկրների ցուցակը գլխավորում են Իրանը, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը:
կարդալ ավելինԱնցած շաբաթ Վրաստանի հատուկ ծառայությունները բացահայտեցին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու դեմ դավադրությունը: Կարելական շրջանում, որ գտնվում է վրաց-օսական հակամարտության գոտու մոտ, նրանք գտել են «Իգլա» հրթիռազենիթային համալիր: Սկզբում հայտարարվեց, որ հրթիռը գտել են ծառին կապված, ընդ որում՝ «այն ուղղված էր նախագահ Սահակաշվիլու օդային երթուղու ուղղությամբ»: Հետո հայտարարեցին, որ այն գտնվում էր ջրի մեջ, ու գտել են …
կարդալ ավելինԹուրքիայի կինոթատրոններում նախորդ շաբաթ ներկայացվել է հակաամերիկյան սյուժե ունեցող «Գայլերի դաշտավայր. Իրաք» թուրքական ֆիլմը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել թուրք հասարակության շրջանում։ Ֆիլմի վրա ծախսվել է մոտ 10 մլն դոլար, որոնք արդեն հետ են բերվել: Ֆիլմի հիմքում իրական դեպքեր են, որոնք տեղի են ունեցել 2003-ին, երբ Հյուսիսային Իրաքում հատուկ առաջադրանք կատարող թուրք զինվորականները գերեվարվել էին …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան Վրաստանի տարածքում, Քութաիսի քաղաքից 85 կմ հեռավորության վրա, 4,9 մագնիտուդա հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Ավերածությունների եւ տուժածների մասին տվյալներ չկան:
կարդալ ավելինԵթե Վրաստանում դիտավորյալ առաջ բերված էներգետիկ ճգնաժամն ուղղված էր նախագահ Միխայիլ Սահակաշվիլու եւ նրա թիմի դեմ, ապա պետք է ասել, որ դրա հեղինակները մասամբ հասան իրենց նպատակին: Պետության ղեկավարի վարկանիշը բավականին ընկել է, իսկ ինչ վերաբերում է թիմի վարկանիշին, այն առանց այդ էլ վերջին ժամանակներս ցածր էր: Նախագահի հերթական քայլը, որ արտահայտվեց Դավոսի համաժողովից վաղաժամ …
կարդալ ավելինՀակառակ կանխատեսումների՝ հունվարը նշանավորվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների աշխուժացմամբ: Հունվարի 11-ից լուրեր էին շրջում, որ այս տարի հակամարտող երկրների ղեկավարները պետք է լուծում գտնեն գրեթե երկու տասնամյակ ձգձգվող հակամարտության համար: Ինչպես հայտնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հեղինակավոր բրիտանական «Ջեյնզ ինֆորմեյշն գրուփ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Ադրբեջանը վերջնականապես հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը …
կարդալ ավելինՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի Ադրբեջան կատարած այցի գլխավոր նպատակն Ադրբեջանին զենք եւ զինամթերք վաճառելու ձգտումն էր: Միեւնույն ժամանակ Մոսկվան ուզում է Ադրբեջանի միջով տրանսպորտային միջանցք ունենալ դեպի Իրան: «Թուրանի» հարցազրույցում այդ մասին հայտնեց Բաքվի բարձրագույն ռազմածովային ուսումնարանի նախկին ղեկավար, պրոֆեսոր Ջանմիրզա Միրզոեւը: Նրա խոսքերով, Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումը գրավել է Ռուսաստանի ուշադրությունը: «Մինչ օրս …
կարդալ ավելինԱՄՆ-ի հայերը, ամերիկյան ապահովագրական ընկերությունների դեմ հաջող դատավարություններից հետո, դատի են տվել Deutsche Bank -ին եւ Dresdener Bank -ին, նրանց մեղադրելով 1915 թվականի տեղահանության ժամանակ զոհված հայերի բանկային հաշիվները յուրացնելու մեջ: Ամերիկահայերի դատապաշտպանները խոստովանեցին, որ գլխավոր նպատակը «ցեղասպանությունը» օրակարգ մտցնելն է: Հայերի հերթական գրոհի առնչությամբ «Հյուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Օքթայ Էկշին ասաց, որ նրանք «հետեւողական …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթ Եվրոպայի խորհուրդը Վրաստանին հիշեցրեց իր վրա վերցրած պարտավորությունների մասին: Մասնավորապես, այն մասին, որ Վրաստանը պարտավորվել է բնակության վայրեր հետ վերադարձնել տեղահանված թուրք-մեսխեթցիներին: Տարածված տեղեկությունների համաձայն, խոսքն այն մասին է, որ Կախեթիում (Արեւելյան Վրաստան) կբնակեցվեն թուրք-մեսխեթցիների մի քանի հազար ընտանիք: Այդ լուրը տեղի բնակչության մեջ իրարանցում առաջացրեց: 1944 թվականի նոյեմբերի 15-ին թուրք-մեսխեթցիների 100 հազարից …
կարդալ ավելին