Ռուսաստանում ֆաշիզմ է

11/02/2006

«Մենք բարեկամություն ենք անելու ժողովրդավարական, ոչ թե ֆաշիստական Ռուսաստանի հետ»,- նախօրեին հայտարարել է Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարար Գեորգի Խաինդրավան: ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիկտոր Ալկսնիսի հետ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերի բանավեճում Խաինդրավան ասել է նաեւ, թե ՌԴ-ում այսօր ֆաշիզմ է եւ այնտեղ մարդ են սպանում ազգային պատկանելության համար: Իսկ մինչ այդ Վ. Ալկսնիսը Վրաստանի իշխանություններին մեղադրել է ֆաշիզմի եւ Հարավային Օսիայի ռուսաստանցի խաղաղապահներին դուրս բերելուց հետո պատերազմ սկսելու մտադրության մեջ: «Դուրս եկեք Աբխազիայից եւ Հարավային Օսիայից, մենք առանց ձեզ էլ հոյակապ լեզու կգտնենք մեր եղբայր աբխազների եւ օսերի հետ,- ի պատասխան ասել է Խաինդրավան՝ ավելացնելով,- ձեզ հետ մենք ոչինչ չենք քննարկելու: Միջազգային հանրության հետ քննարկելու ենք Վրաստանի տարածքում ձեր հանցագործությունները»: