Արդարացրեցին

11/02/2006

Թուրքիայի Ուրֆա քաղաքի դատարանը՝ ավելի քան մեկ տարի քննելուց հետո, նախօրեին արդարացրել է «Ակոս» երկլեզու թերթի խմբագիր Հրանտ Դինկին, ով այս անգամ մեղադրվում էր չորս տարի առաջ Ուրֆայի մի գիտաժողովում Թուրքիայի խորհրդանիշներն անարգելու մեջ: Հրանտ Դինկը կտրականապես ժխտում է դա: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան մինչեւ երեք տարի ազատազրկում էր սպառնում: Հ. Դինկը դատավարություններին չի մասնակցել: Իսկ ահա «թուրքական ինքնությունը վիրավորելու համար», «Ակոս» թերթի խմբագիրը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման, սակայն նա բողոքարկել է վճիռը: