Թբիլիսիի դատարանը երեկ ազատազրկման է դատապարտել դրամաշորթության մեջ մեղադրվող լրագրողներին: «202» հեռուստակայանի թղթակից Շալվա Ռամիշվիլին դատապարտվել է 4, իսկ նրա գործընկեր Դավիթ Քոխրեիձեն՝ 3 տարվա ազատազրկման՝ պատգամավոր Կոբա Բեքաուրիից 100 հազար դոլար շորթելու համար: Բեքաուրին պնդում է, թե Ռամիշվիլին 3 ամիս շարունակ շանտաժի է ենթարկել իրեն, սպառնալով վարկաբեկող տեղեկություններ հրապարակել: Բեքաուրիի կողմից լրագրողին գումար փոխանցելու …
կարդալ ավելինԲելառուսի գլխավոր դատախազ Պյոտր Միկլաշեւիչը երեկ տեղեկացրել է, որ Բելառուսի նախագահական վերջին ընտրություններից հետո կայացած չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար ձերբակալվել է ավելի քան 500 մարդ: Նրա վկայությամբ՝ ձերբակալվածներից 288-ը վարչական կալանքի են ենթարկվել 10 օրով, 112-ը՝ 15 օրով: 53 անչափահասներ ազատ են արձակվել: Ձերբակալվածներից 21-ն այլ պետությունների քաղաքացիներ են: Ըստ գլխավոր դատախազի հրապարակած տվյալների, ձերբակալվածների …
կարդալ ավելինԵվրամիության հետ բանակցությունների երկրորդ փուլը կառուցողական եղավ: Թբիլիսիի եւ Ստրասբուրգի միջեւ հարեւանության քաղաքականության հաստատման վերաբերյալ գործողությունների եռամյա ծրագրի իրագործումից հետո կկնքվի նոր տիպի պայմանագիր: Ինչ վերաբերում է միասնական եվրոպական ընտանիքում լիիրավ անդամությանը, ապա, քաղաքագետ Կախի Գոգալաշվիլու խոսքերով, Վրաստանի համար այդպիսի հեռանկարը կարող է իրականացվել տասը տարի հետո: – Ի՞նչ կոնկրետ արդյունքներ տվեց բանակցությունների երկրորդ փուլը` …
կարդալ ավելին«Որոշ մարդկանց անպատասխանատու արտահայտությունները չեն կարող վնասել մեր հարաբերություններին: Մեր երկրների կապերը կխորանան եւ կամրապնդվեն, մենք կիրականացնենք մտադրված ծրագրերը»: Այս մասին ԱՊԱ-ի բացառիկ հարցազրույցում հայտարարեց Բաքվում Իրանի դեսպան Աֆշար Սուլեյմանին: Դեսպանը, նշելով երկու երկրների ժողովուրդներին ճշմարիտ տեղեկատվություն տալու կարեւորությունը, դժգոհություն հայտնեց, որ որոշ ԶԼՄ-ներ եթեր են հեռարձակում այդ հիմնախնդրին վերաբերող կանխամտածված, ավելորդ զգացմունքային հաղորդումներ: Ա.Սուլեյմանին …
կարդալ ավելինՎրաստանի արդարադատության նախարար Գեորգի Քավթարաձեն հայտնել է, որ նախօրեին գիշերը Թբիլիսիի թիվ 5 բանտում կալանավորների խռովություն եւ զանգվածային փախուստի փորձ է եղել: Նախարարի խոսքերով` դա կալանավորների` լավ ծրագրված գործողություն էր: «Հաջողության դեպքում կալանավորները նախատեսում էին զանգվածային փախուստ երկրի մյուս բանտերից եւս: Կարգուկանոնը վերականգնվել է 2 ժամում, որի ընթացքում մի քանի կալանավոր զոհվել է: Վիրավորվել է …
կարդալ ավելինՎրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն մեղադրում է պետական դավաճանության մեջ: Նաթելաշվիլու զայրույթի առիթը Սահակաշվիլու եւ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեդ Սեզերի միջեւ կնքված միջպետական համաձայնագրի այն կետն է, համաձայն որի` թուրքական կողմը հանձն է առնում ամբողջովին վերանորոգել Բաթումի օդանավակայանը եւ այն դարձնել միջազգային մակարդակի օդակայան: Դրա փոխարեն` Թուրքիան հնարավորություն է ստանում …
կարդալ ավելինՍիրիայի Հալեպ քաղաքում այսօր սկսվում են իսլամական մշակույթին նվիրված տոնական միջոցառումները։ Ողջ 2006-ի ընթացքում Հալեպն իսլամի մայրաքաղաքն է լինելու, որտեղ մոտ 200 միջոցառում է անցկացվելու։ Տեղի կունենան հինավուրց մզկիթի բացումը, արաբական երաժշտության համերգները, իսլամական մշակույթին նվիրված «կլոր սեղաններն» ու գիտաժողովները, գրքի տոնավաճառը, կինոփառատոնն ու թատերական փառատոնը։ Հալեպը որպես իսլամական մշակույթի կենտրոն է ընտրվել այն պատճառով, …
կարդալ ավելինՀայտնի ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասն ԱՄՆ-ը համարել է գավառական երկիր, որը ցանկանում է Հոլիվուդի օգնությամբ տիրանալ ողջ աշխարհին։ Նա կոչ է արել բոլոր ամերիկյան կինոգործիչներին` ավելի զգույշ լինել այն գաղափարների հետ, որոնք պատրաստվում են իրենց ֆիլմերի հիմքում օգտագործել։ «Այդ գաղափարները չափազանց բարձրաձայն են հնչում։ Մեր ֆիլմերում մեր գաղափարներն են երեւում»,- ասել է նա Սան Ֆրանցիսկոյի …
կարդալ ավելինԱպրիլի 4-ին նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի պաշտոնական այցը Բաքու: Այդ մասին ԹՈՒՐԱՆ-ին հայտնի է դարձել թուրքական դիվանագիտական աղբյուրներից: Սեզերին կուղեկցեն Թուրքիայի էներգետիկայի եւ բնապաշարների, տրանսպորտի նախարարները, պաշտոնատար անձինք եւ խոշոր ձեռնարկատերեր: Բարձր մակարդակով երկկողմ բանակցությունների ընթացքում կքննարկվեն հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: Նախատեսվում է ճշտել նաեւ երկու երկրների դիրքորոշումը Իրանի …
կարդալ ավելին«Day.az»-ն անդրադարձել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու Հայաստան կատարած այցին եւ նշել է, որ հայտնի գիտնականն ու արեւելագետը խեղաթյուրել է պատմությունն ու վիրավորել թուրք ժողովրդին։ «Վերհիշելով իր հայկական գեների մասին, Պիատրովսկին ուրացել է իր գիտնականի կոչումը»,- գրել է ադրբեջանական թերթը։ Բողոքը կապված է Պիատրովսկու Եղեռնի հուշարձան այցելության փաստի եւ նրա խոսքերի հետ։ Պիատրովսկին ասել է. …
կարդալ ավելինԱրդեն անդրադարձել ենք Քենիայում Արթուր Մարգարյանի եւ Արթուր Սարգսյանի արկածներին։ Մեր հրապարակումները պատրաստելիս օգտվում ենք հենց քենիական մամուլից: Տեղեկություններն այնքան խճճված եւ հակասական են, որ դրանցից գլուխ հանելն իսկապես շատ դժվար է։ Եթե երկու բառով ներկայացնենք, ապա պատմությունը հետեւյալն է։ Այս երկուսը, ովքեր ներկայացել են Արթուր Մարգարյան եւ Արթուր Սարգսյան անուններով, ներկայանում են որպես բիզնեսմեններ, …
կարդալ ավելինՀայկական «Ազգ» թերթին տված հարցազրույցում Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն հայտնեց, որ, պարզվում է, Վրաստանին ձեռնտու չէ Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը, տեսեք-տեսեք, կարծում է, որ երկաթուղու այդ հատվածի կառուցումն անհրաժեշտ չէ, եւ ավելի արդյունավետ կլիներ գործարկել այլ երկաթուղային երթուղի՝ «Կարս-Գյումրի (Հայաստան)-Թբիլիսի»: Վրաց դիվանագետի նման հայտարարությունն այնքան անարժանահավատ է, որ մենք փորձեցինք կապվել ինչպես …
կարդալ ավելին«Ղարաբաղյան հիմնախնդրում կողմերի կոնկրետ արդյունքների ձեռքբերումից հետո, չի բացառվում, որ Եվրամիությունը կարող է խաղաղապահ ուժեր ուղարկել տարածաշրջան, ինչպես նաեւ` օգնել պատերազմի արդյունքում տուժած տարածքների վերականգնմանը: ԵՄ-ն կարող է խաղաղապահ գործողություններ իրականացնել ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ միջազգային կառույցների հետ կոալիցիայով»: Այս մասին երեկվա մամուլի ասուլիսում հայտնեց Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: …
կարդալ ավելին«Ուոլլ սթրիթ ջորնալ» թերթում տպագրված հոդվածում քննադատվում է Թուրքիայի իրավաբանների միության ղեկավար մարմնի անդամ Քեմալ Քերինչսիզը, որը հայցեր է ներկայացրել հայկական հարցի վերաբերյալ գիտաժողովի կազմակերպիչների եւ Օրհան Փամուկի դեմ: Հոդվածում, թերթի ստամբուլյան թղթակից Ֆիլիպ Շիշկինի ստորագրությամբ, Քեմալ Քերինչսիզը բնութագրվում է որպես Թուրքիան Արեւմուտքից հեռացնելու փորձ անող անձ: Շիշկինն իր հոդվածում պնդում է, որ խոսքի ազատությունը …
կարդալ ավելինԻտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինիի հռոմեական վիլլան երեկ իր դռները բացեց հաճախորդների առջեւ: Մուսոլինին այդ տանն ապրել է 1925թ.-ից մինչեւ 1943թ., երբ փախավ Հռոմից: Երկրորդ աշխարհամարտից հետո որոշ ժամանակ վիլլայում եղել է Դաշնակիցների շտաբը: 1950-ականների կեսերին այս կառույցը եւ հարակից պուրակը փակվել են: Հռոմի տեղական իշխանությունները 1977թ. գնել են շինությունը եւ մոտ 30 տարի վերանորոգել այն, …
կարդալ ավելինԲելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները ոչ ոքի համար անսպասելի չէին։ Ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ընտրողների քվեների ավելի քան 82 տոկոսը, համեմայն դեպս, այդպես է ասում այս երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ընդդիմադիր թեկնածուները ստացել են աննշան թվով ձայներ. Ալեքսանդր Միլինկեւիչ՝ 6%, Սերգեյ Հայդուկեւիչ՝ 3,5%, Ալեքսանդր Կոզուլին՝ 2,3%։ Ընտրողների մասնակցությունը կազմել է ավելի քան …
կարդալ ավելինԸնդդիմությունը միավորվել է: Դեռ մի քանի ամիս առաջ Վրաստանի քիչ թե շատ հայտնի քաղաքական ուժերի միավորումն անհնարին բան էր թվում. հարգելի էլիտար հանրապետականները չէին թաքցնում իրենց մի տեսակ ներողամիտ ու սկեպտիկ վերաբերմունքը պոպուլիստական ժանրի վարպետների` լեյբորիստների նկատմամբ, որոնք էլ, իրենց հերթին, առանց անհարմար զգալու, պահպանողական կուսակցությանն անվանում էին ընդդիմության արհեստական լաբորատորիա, եւն: Մոռացությունից հարություն առավ …
կարդալ ավելինՎրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին երեկ հայտարարել է, թե Բաթումիի օդանավակայանը թուրքերին վաճառելով, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դավաճանել է Վրաստանի շահերին: «Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ` Նաթելաշվիլին Վրաստանի նախագահին անվանել է «Լենինի եւ Աթաթուրքի ժառանգորդ»: Նա նաեւ հորդորել է Վրաստանի խորհրդարանի պատգամավորներին՝ չվավերացնել Թուրքիայի հետ համաձայնագիրը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի՝ Թբիլիսի …
կարդալ ավելինԸստ Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այդ երկրում նախօրեին կայացած նախագահական ընտրություններում երրորդ անգամ անընդմեջ հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրություններին մասնակցել է ընտրողների 92,6%-ը: «Ըստ նախնական արդյունքների, Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ընտրողների քվեների 82,6%-ը։ Միացյալ ընդդիմության թեկնածու Ալեքսանդր Միլինկեւիչը հավաքել է ձայների 6%-ը»,- երեկ հայտարարել է Բելառուսի ԿԸՀ-ի նախագահ Լիդիա Երմոշինան՝ նշելով, թե ընտրության …
կարդալ ավելինԾալկայում սպանված Գեւորգյանի եւ վիրավորված Սահակյանի հարազատները պահանջել են հարձակվողներին Լինչի դատաստանի ենթարկել: Չորս կասկածյալները ձերբակալվել են հանցագործության կատարման օրը: Ո՞վ է մարդասպանը` առայժմ հայտնի չէ: Տուժածների հարազատները ոստիկանության շենքի առջեւ բողոքի աղմկոտ ակցիա արեցին: Շրջանում տեղակայված հատուկ նշանակության ջոկատը բերվել էր բարձր մարտական պատրաստության, բայց շուտով իրավիճակը կայունացավ: Մարտի 9-ին պատահած ողբերգության մասին գրեցին …
կարդալ ավելին