Սեզերը գալիս է Բաքու

02/04/2006

Ապրիլի 4-ին նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի պաշտոնական այցը Բաքու: Այդ մասին ԹՈՒՐԱՆ-ին հայտնի է դարձել թուրքական դիվանագիտական աղբյուրներից: Սեզերին կուղեկցեն Թուրքիայի էներգետիկայի եւ բնապաշարների, տրանսպորտի նախարարները, պաշտոնատար անձինք եւ խոշոր ձեռնարկատերեր: Բարձր մակարդակով երկկողմ բանակցությունների ընթացքում կքննարկվեն հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: Նախատեսվում է ճշտել նաեւ երկու երկրների դիրքորոշումը Իրանի շուրջ իրավիճակի առնչությամբ: Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտին, ապա կքննարկվեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարերի ֆինանսական եւ տեխնիկական մանրամասները, ինչպես նաեւ` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի շինարարության հարցերը: