Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր սկսվում են իսլամական մշակույթին նվիրված տոնական միջոցառումները։ Ողջ 2006-ի ընթացքում Հալեպն իսլամի մայրաքաղաքն է լինելու, որտեղ մոտ 200 միջոցառում է անցկացվելու։ Տեղի կունենան հինավուրց մզկիթի բացումը, արաբական երաժշտության համերգները, իսլամական մշակույթին նվիրված «կլոր սեղաններն» ու գիտաժողովները, գրքի տոնավաճառը, կինոփառատոնն ու թատերական փառատոնը։ Հալեպը որպես իսլամական մշակույթի կենտրոն է ընտրվել այն պատճառով, որ գտնվում է Արեւելքի եւ Արեւմուտքի մշակույթների խաչմերուկում։ Այն ամենահին իսլամական քաղաքներից մեկն է, որը 20 դարերի ընթացքում չի կորցրել իր նշանակությունը եւ համարվում է Սիրիայի խոշոր առեւտրային կենտրոններից մեկը։
«Հալեպը տարբեր կրոնների, մշակույթների ու ժողովուրդների խաղաղ գոյակցության ամենափայլուն օրինակն է»,- ասել է Սիրիայի մշակույթի նախարարը։